Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ բախվել են DAF, HOWO բեռնատարներն ու KamAZ մակնիշի ավտոցիստեռնը
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտոթվար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մեղրի-Կապան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Համիդ Խաջիի վարած DAF մակնիշի, Սպարտակ Պողոսյանի վարած KamAZ մակնիշի ավտոցիստեռնը և Հայկ Բեգլարյանի վարած HOWO մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն և օպերատիվորեն ժամանած Մեղրիի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Մեղրի» բժշկական կենտրոն, որտեղից այնուհետև տեղափովել է «Կապան» բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ամբողջական տվյալները և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)