Այն, ինչի միջով անցնում ենք, անհավանական է. Մեսսի
Սպորտ
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ԱԱ-2022-ի 1/2 եզրափակչի Խորվաթիայի հետ խաղում տարած հաղթանակի (3:0) և մրցաշարի եզրափակիչ դուրս գալու մասին։
«Իմ գլխում շատ մտքեր կան, շատ հետաքրքիր է զգալ այս ամենը, տեսնել այս բոլոր մարդկանց, այս ընտանիքին: Մենք պատրաստվում ենք անցկացնել վերջին հանդիպումը։ Սա այն է, ինչ մենք ուզում էինք: Մենք այստեղ ենք, որպեսզի օգտվենք մեր հնարավորությունից: Այս աշխարհի առաջնությունից ես շատ տպավորություններ, հույզեր և փորձ ստացա: Առաջին օրերից ես վստահ էի այս թիմի վրա։ Այն, ինչի միջով մենք անցնում ենք, անհավանական է: Մտածում եմ ընտանիքիս մասին, որն ինձ միշտ ուղեկցում է։ Մենք կվայելենք այս հաջողությունը բոլոր արգենտինացիների հետ»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է beIN Sports-ը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի եզրափակչում Արգենտինան կխաղա Ֆրանսիայի և Մարոկկոյի խաղի հաղթողի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)