Մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ղեկավարների համատեղ գագաթնաժողովը
Լուսանկարներ
Չորեքշաբթի օրը Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտու Կոնգրես կենտրոնում մեկնարկել է Թուրքիայի, Թուրքմենստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին եռակողմ հանդիպումը, գրում է Anadolu-ն։
Երեք թյուրքալեզու պետությունների ղեկավարների բանակցություններին նախորդել է համատեղ լուսանկարահանման արարողությունը։
Գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված են միջպետական համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի և առևտրի ոլորտներում։
Նեղ ձևաչափով քննարկումների արդյունքներով բանակցություններ կանցկացվեն պատվիրակությունների մասնակցությամբ։
Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)