Եվրամիությունը միասնական է Ուկրաինային աջակցելու հարցում, և ԵՄ-ի արժեքները խափանելու փորձերը, արգելափակելով նրա արտաքին քաղաքականությունը, ձախողվելու են։ Այս մասին, ըստ Reuters-ի, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Գործակալությունը նշում է, որ Շոլցն ամենայն հավանականությամբ ակնարկել է Հունգարիայի գործողություններին։ «Յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ կարող է խարխլել ԵՄ արժեքները, որոնց հավատարիմ է յուրաքանչյուր պետություն՝ արգելափակելով նրա արտաքին և անվտանգության քաղաքականությունը, կձախողվի», - ասել է Գերմանիայի կանցլերը։
Շոլցի խոսքով՝ ԵՄ աջակցությունն Ուկրաինային կշարունակվի և կուժեղանա այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտությունը չի ավարտվել։ «Ռուսաստանից ոչ ոք այնքան չի տուժում, որքան ուկրաինացիները, և մենք ամուր կանգնած ենք նրանց կողքին»,- ասել է նա։