Բրիթնի Սփիրսը «արտահայտել է իր ազատությունը»՝ մերկ լուսանկարվելով ցնցուղի տակ
ԼուսանկարներԱմերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսն իր անձնական բլոգի բաժանորդների հետ կիսվել է նոր սադրիչ լուսանկարով։
«Ես 41 տարեկան եմ և վերջապես արտահայտում եմ իմ ազատությունը, ես երբեք ավելի լավը չեմ եղել: Այս տարի իմ սիրելի զբաղմունքն է սովորել սիրել ինքս ինձ: Ես նախընտրում եմ մերկ լինել», - մեկնաբանել է նոր լուսանկարը Բրիթնին։
Մեկնաբանություններում երգչուհու երկրպագուները հերթական անգամ մտահոգություն են հայտնել նրա հուզական վիճակի վերաբերյալ։ ««Զգույշ եղիր, խնամակալությունը կարող է վերադառնալ», «Բրիթնի, ինչու ես միշտ մերկանում, որպեսզի ցույց տաս քո ազատությունը», «Վերջապես կանգնեցրեք նրան»», - գրել են օգտատերերը:
Բայց եղել են նաև այնպիսիք, ովքեր խոսել են՝ ի պաշտպանություն երգչուհու. «Տեսեք, այս կինը տասը տարուց ավելի հսկողության տակ էր: Նա վերջապես վերահսկում է այն, ինչ հրապարակում է: Եթե ձեզ դուր չի գալիս այն, ինչ նա հրապարակում է, պարզապես ապաբաժանորդագրվեք»,- խորհուրդ է տվել աստղի երկրպագուներից մեկը։