Էլեկտրալարերի կարճ միացման պատճառով հրդեհ է բռնկվել մեքենայում. տուժածներ չկան. ԱԻՊԾ
Արցախ
Դեկտեմբերի 13-ին ժամը 20:16-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել Նաբերեժնայա փողոցում ավտոմեքենայի մեջ բռնկված հրդեհի մասին:
Ժամը 20:17-ին ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության ՀՓՄ-ից «Կամազ» մակնիշի հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է կանչի վայր՝ հրդեհը մարելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով:
Պարզվել է, որ տեղի ունեցել ավտոմեքենայի էլեկտրալարերի կարճ միացում, որն էլ դարձել է հրդեհի առաջացման պատճառ: Վտանգը վերացրել են տեղի ուժերով: Ավտոմեքենան զննելուց հետո` հրշեջ փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր:
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)