«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետո Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է Տանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերել Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար 2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է Ռուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն 

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ դատախազությունը քրգործ է հարուցել

Իրավունք

Ռ. Հ.-ն, 2002-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության (այսուհետ՝ Միություն) նախագահի պաշտոնը, Աճառյան փողոցի 35/31 հասցեի հողամասերը Միության համար իբր ոչ նպատակահարմար համարելու հիմքով՝ կամովին հրաժարվելու միջոցով, տրամադրել է Երևանի քաղաքապետարանին, հայտնում է հանրային կապերի բաժինը։

Միությունը զրկվել է տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից, որից հետո Ռ.Հ.-ն  շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ դրդել է Երևանի քաղաքապետարանի գույքը տնօրինելու իրավասություն ունեցող, դեռևս քննությամբ չպարզված պաշտոնատար անձանց՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու եղանակով, Աճառյան փողոցի երեք հողամասերը հրապարակային ձևական աճուրդների միջոցով օտարել իր հետ փոխկապակցված անձանց՝ Երևանի քաղաքապետարանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված վերոնշյալ հողամասերը:

Մասնավորապես, Երևանի քաղաքապետի՝ 2002 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ՝ Աճառյան փողոցին հարող տարածքում՝ ֆուտբոլի մանկապատանեկան դպրոց հիմնադրելու նպատակով, Միությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է ընդհանուր 14,0 հա հողատարածք: Սակայն, Ռ.Հ.-ն,  օժտված լինելով Միության շահերը ներկայացնելու, պայմանագրեր կնքելու և լիազորագրեր տալու իրավասություններով, սեփականության իրավունքով Միությանը պատկանող՝ Աճառյան փողոցի 35/31 հասցեում գտնվող ընդհանուր 14 հա հողակտորից 0.3026 հա և 2.39295 հա (ընդհանուր՝ 26.955,5 քմ) հողակտորները, իր սեփականությունը դարձնելու նպատակով, 2014 թվականի նոյեմբերի 25-ին դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին և Միության անունից կամովին հրաժարվել է նշված հողակտորներից, իբր շինարարական աշխատանքների իրականացումը ոչ նպատակահարմար համարելու պատճառաբանությամբ։

 Երևանի քաղաքապետի որոշումով՝ 26.955,5 քմ մակերեսով հողակտորը ճանաչվել է Երևան համայնքի սեփականություն և բաժանվել է 8985,35-ական քմ չափերով երեք հավասար մասերի, որոնց, որպես առանձին գույքային միավորների, համապատասխանաբար տրամադրվել են հասցեներ (Աճառյան 35/84, 35/85 և 35/86): Այնուհետև, Ռ.Հ.-ն շարունակելով հանցավոր մտադրությունը, դրդել է Երևանի քաղաքապետարանի գույքը տնօրինելու իրավասություն ունեցող, դեռևս քննությամբ չպարզված պաշտոնատար անձանց, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու եղանակով, հրապարակային ձևական աճուրդների միջոցով օտարել Աճառյան փողոցի 35/84, 35/85 և 35/86 հողամասերը իր հետ փոխկապակցված անձանց՝ Ա.Ս.-ին, Ս.Ս.-ին և Ա.Գ.-ին: 
 Արդյունքում, 2015 թվականի հունվարի 26-ին կնքված պայմանագրերով 454 մլն 820 հազար դրամ շուկայական արժեք ունեցող Աճառյան 35/84, 35/85 և 35/86 հողամասերը ընդամենը 169 մլն 820 հազար 910 դրամով օտարվել են Ռ.Հ.-ի հետ փոխկապակցված վերոնշյալ անձանց: Արդյունքում, Երևանի քաղաքապետարանին պատճառելով 284 մլն 999 հազար 90 դրամի վնաս:

Այնուհետև, Ռ.Հ.-ն, հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու և իրական պատկանելիությունը թաքցնելու  նպատակով, ձևական պայմանագրեր կնքելու և օրինական ճանապարհով գույքերի ձեռքբերման պատրանք ստեղծելու միջոցով, օրինականացրել է Աճառյան 35/84, 35/85 և 35/86 հասցեներում գտնվող, առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 161 մլն 733 հազար դրամ կադաստրային արժեքով 8985,35-ական քմ չափերով 3 գույքերը՝ նախնական համաձայնության գալով իր հետ փոխկապակցված Ա.Ս.-ի, Ս.Ս.-ի և Ա.Գ.-ի հետ: 2015 թվականի հունվարի 26-ին կնքված առուվաճառքի պայմանագրերով վերոնշյալ հողամասերն օտարվել են աճուրդներում հաղթող ճանաչված Ա.Ս.-ին, Ս.Ս.-ին և Ա.Գ.-ին: Դրանից 2 ամիս անց՝ 2015 թվականի մարտի 15-ին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերով 35/85 և 35/86 հասցեների հողակտորները Ա.Գ.-ի և Ս.Ս.-ի կողմից օտարվել են թիվ 35/84 հողակտորը ձեռք բերած անձին՝ Ա.Ս.-ին, որից հետո Երևանի քաղաքապետի՝ 2015 թվականի մարտի 26-ի թիվ 880-Ա որոշումով Աճառյան փողոցի 35/84, 35/85 և 35/86 հասցեներում գտնվող ընդհանուր՝ 26.955,5 քմ մակերեսով հողամասին կրկին տրվել է մեկ՝ Աճառյան փողոց 35/84 հասցեն:

Այնուհետև Ա. Ս.-ն հողատարածքից 6.955,5 քմ մակերեսով հողատարածքը 2015 թվականի ապրիլի 17-ի նվիրատվության պայմանագրով օտարել է Ռ.Հ.-ի որդուն՝ Ռ. Հ.-ին, իսկ վերջինս իր հերթին ստացված հողատարածքից 2.023 քմ 2016 թվականի դեկտեմբերի 28-ին նվիրատվության պայմանագրով օտարել է քրոջը՝ Լ.Հ.-ին։

Բացի դրանից՝ Ա.Ս.-ն հողատարածքից 3.000-ական քմ մակերեսներով  2 և 14.000 քմ մակերեսներով հողատարածքները՝ համապատասխանաբար 2015 թվականի մայիսի 20-ի, նույն թվականի հունիսի 11-ի և 2016 թվականի հուլիսի 8-ի նվիրատվության պայմանագրերով, օտարել է Ֆեդերացիայի նախագահի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Կ.Հ.-ին, Գ.Ս.-ին և Օ.Մ.-ի որդուն՝ Ռ.Մ.-ին։

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ հսկող դատախազի կողմից դեկտեմբերի 14-ին որոշում է կայացվել Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում. մեղադրանք ներկայացնելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետոՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՏանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերելԵթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էՌուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալԹրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԵրեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվելՓողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը
Ամենադիտված