Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում. Ղազինյան Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է. «Հայաստան» դաշինք Շիրակի մարզից երիտասարդը մեկ օր կանցկացնի Մարդու իրավունքների պաշտպանի հետ Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին ՈՒՂԻՂ․ Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունը Բախվել են «Shacman»-ը և «Chevrolet»-ը․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ վիրավորներ կան ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան Միրզոյանն ու Դըկոտինյի ընդգծել են վերջին տարիներին համատեղ իրականացված աշխատանքի արդյունքները Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 87,33 դոլարի Այսուհետ արդեն Ազգային ժողովում՝ նոր կարգավիճակում եմ շարունակելու ծառայել մեր պետությանը.Ահարոն Սահակյան Մեծ հաշվով, ես իմ թիմին նախապատրաստել էի խորքային ծրագրային պայքարի, որը ցավոք չստացվեց ու ամենևին՝ ոչ մեր մեղքով. Գագիկ Ծառուկյանի ուղերձը 

ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու վերաբերյալ հայտարարությունը

Քաղաքական

Ազգային ժողովն ընդունեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու վերաբերյալ հայտարարության նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 57 պատգամավոր: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել նախագծի քննարկմանը և քվեարկությանը: 

Հայտարարությունում նշվում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանը ապօրինի կերպով արգելափակել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը: Հերթական անգամ կոպտորեն ոտնահարելով Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում Լեռնային Ղարաբաղին զրկել արտաքին աշխարհի հետ կապից:

«Սադրանքի նախապատրաստման համար Ադրբեջանը տևական ժամանակ ստեղծում էր քարոզչական կեղծ պատրվակներ: Այս ծայրահեղ սադրիչ և պայթյունավտանգ գործողության հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում: Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից։ Խափանվել են պարենի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները։ 120 հազար մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում»,-ասված է հայտարարության նախագծում:

Ընդգծվում է նաև այն հանգամանքը, որ ահագնացնելով սադրիչ եւ հակամարդկային գործողությունները՝ դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակի փականը, որը տեղադրել էր 2022 թվականի մարտի 7-ին խողովակը պայթեցնելուց հետո: Ստեղծված իրավիճակում գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցնել են աշխատանքները, ինչի հետևանքով շուրջ 22 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքից:

Ադրբեջանի վերոնշյալ գործողությունների հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է սկսվում, կոպտորեն խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ԼՂ հայերի անվտանգությունը հայտնվել է ուղիղ սպառնալիքի ներքո: Այս ամենը հերթական ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ որդեգրել է ցեղասպանության քաղաքականություն։ Ադրբեջանական ԶՈւ կողմից ԼՂ շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները ԼՂ հայության գոյաբանական վտանգը ավելի առարկայական են դարձնում: Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը ուղղակիորեն ոտնահարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, որոնց համաձայն Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո և Ադրբեջանական Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը։

«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ռուսաստանի Դաշնությանը կոչ ենք անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում:

Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները եւ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար: Ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին կոչ ենք անում հումանիտար իրավիճակի մոնիտորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ»,-ասված է հայտարարության նախագծում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում. ՂազինյանԹրամփը հայտարարել է Ուիթքոֆի և Քուշների Ուկրաինա կատարելիք այցի մասինՆիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ ԿարապետյանԱրթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է. «Հայաստան» դաշինքՇիրակի մարզից երիտասարդը մեկ օր կանցկացնի Մարդու իրավունքների պաշտպանի հետԱրջը 30 մետր բարձրությունից ցած է գցել և սպանել կաթոլիկ սարկավագինԹրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումըՄ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչինՈՒՂԻՂ․ Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունըՂազախստանն ու ԱՄՆ-ն քննարկել են Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի շուրջ ստեղծված իրավիճակըՄահացել է Իտալիայի ֆուտբոլի լեգենդ Ֆրանկո ԲարեզինԲախվել են «Shacman»-ը և «Chevrolet»-ը․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ վիրավորներ կանEl País. Իսպանիան զինուժ է տեղակայում Սեուտայի ​​միգրանտների ճգնաժամի պայմաններումԹուրքիան առաջարկել է անցկացնել ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանՄիրզոյանն ու Դըկոտինյի ընդգծել են վերջին տարիներին համատեղ իրականացված աշխատանքի արդյունքներըAxios. ՀԱՄԱՍ-ի զինաթափումը կսկսվի առաջիկա շաբաթներինBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 87,33 դոլարի Այսուհետ արդեն Ազգային ժողովում՝ նոր կարգավիճակում եմ շարունակելու ծառայել մեր պետությանը.Ահարոն ՍահակյանՄեծ հաշվով, ես իմ թիմին նախապատրաստել էի խորքային ծրագրային պայքարի, որը ցավոք չստացվեց ու ամենևին՝ ոչ մեր մեղքով. Գագիկ Ծառուկյանի ուղերձըՄ-17 ԱԱ․ Բաքվում պայքարի մեջ են մտնում ազատ ոճայինները ՌԴ-ում «Արբատ»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանի մահվան գործով Վարաժ Մանուկյանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկմանԱյսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատունՆախկին «Մուլտի Ուելնես» ակումբն այսօր վերաբացվել է նոր անվան ներքո. քաղաքապետԼիտվան և Նիդեռլանդները համաձայնության են եկել գաղտնի տեղեկատվություն փոխանակելու վերաբերյալԻսպանիան փակել է Մարոկկոյի հետ սահմանային անցակետը Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել էԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 31-ի դրությամբԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍպասվում են անձրևներ«Ժողովուրդ». Երևանի կենտրոնում առանց որևէ կաշկանդվածության տեղաշարժվում են թիկնազորի ուղեկցությամբՓաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ»1 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ»Ինչպես վարժել հիշողությունը․ պարզ սովորություններ՝ մտավոր կարողությունները պահպանելու համարԵվրամիությունը քննարկում է Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների նոր ձևաչափը«Առավոտյան նախավարժանք․ փոքր սովորություն՝ մեծ ազդեցությամբՈՒԵՖԱ-ն սպառնում է բոյկոտել ՖԻՖԱ-ի մրցաշարերը՝ մասնավոր ներդրողների ներգրավման պատճառովՉինաստանի դեսպանը խոսել է բանակի առաքելության և հայ-չինական բարեկամության մասինԱնահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ «Նոան» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլԶՈՒ ԳՇ պետը քննարկել է հրամանատարական հավաքի օրակարգային հարցերըԱրարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են ենթակառուցվածքային ծրագրերըՀայաստանում քննարկվել է ԵՄ վիզաների ազատականացման ծրագրի իրականացման ընթացքըԵԱՏՄ-ից դուրս Հայաստանին գազի նույն պայմանները չեն առաջարկվի․ ՌեշետնիկովԵվրամիությունում ուժեղացվում է պայքարը առցանց ֆինանսական խարդախությունների դեմԱրամ Վարդևանյանը դադարեցնում է փաստաբանական գործունեությունը Թուրքիան պատրաստ է աջակցել Լիբանանի հարավի վերականգնմանը․ Էրդողան
Ամենադիտված