Քարվաճառում 8 ադրբեջանցի, այդ թվում՝ զինվորականներ, պայթել են ականի վրա․ կա զոհ
ԱյլԱդրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառում 4 ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Այս մասին հայտնել է այդ երկրի ՆԳՆ-ն։
Այսօր երեկոյան Ադրբեջանի ոստիկանության շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ Քարվաճառի շրջանի Չիրաղլի գյուղի տարածքում ենթակառուցվածքային նախագծերի վրա աշխատող չորս անձինք պայթել են ականի վրա և վիրավորվել:
«Ներկայումս ոստիկանության աշխատակիցները համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների հետ միասին ներգրավված են դեպքի վայրում», — ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ ականների վրա պայթել են նաև ադրբեջանցի չորս զինվորներ, որոնցից մեկը մահացել է։
Նշենք, որ հավանական է՝ ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններն՝ ականների վրա պայթյունների մասին, կեղծ են․ այս կերպ Բաքուն, մեծ հավանականությամբ, փորձում է իրեն արդարացնել Հայաստանն Արցախին կապող ճանապարհը փակելու համար։