ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին է ներկայացվել Արցախին սպառնացող մարդասիրական խնդիրը
ԻրավունքԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի, հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ։
«Ահազանգեցի Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ կենսական ճանապարհի արգելափակման, Արցախի գազամատակարարման դադարեցման և դրանց հետևանքով Արցախում լրջագույն մարդասիրական խնդիրների վերաբերյալ։
Քննարկեցինք ստեղծված իրավիճակը և հումանիտար հետևանքները»,- ֆբ-ի իր էջում գրել է Թովմասյանը։