Ռոնալդուն մարզվում է «Ռեալի» մարզաբազայում
Սպորտ
Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անհատական ծրագրով մարզումներ է անցկացնում Մադրիդի «Ռեալի» մարզաբազայում, հաղորդում է Relevo-ն։
Արքայական ակումբի ղեկավարությունը թույլատրել է ֆուտբոլիստին մարզվել Վալդեբեբասի մարզաբազայի խաղադաշտերից մեկում, որտեղ չի մարզվում ակումբի գլխավոր թիմը։
Նոյեմբերին Ռոնալդուն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» երկկողմանի համաձայնությամբ խզել էին պայմանագիրը։ Ռոնալդուն այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ։
Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը։ Քառորդ եզրափակիչում պորտուգալացիները 0:1 հաշվով պարտվեցին Մարոկկոյի թիմին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)