Կանադան Ադրբեջանին կոչ է արել վերաբացել Լաչինի միջանցքը
Արտաքին Քաղաքական
Կանադան Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Այս մասին ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարարության Twitter-ի էջում տարածած հաղորդագրության մեջ։
«Կանադան ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի փակմանը: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել միջանցքը և ապահովել տեղաշարժի ազատությունը՝ ցանկացած պոտենցիալ հումանիտար ազդեցությունից խուսափելու համար», - ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ֆրանսիայի, Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունները, ԱՄՆ Պետդեպարտամենտը և ԵՄ-ն կոչ էին արել Ադրբեջանին ապաշրջափակել միջանցքը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)