ՌԴ ՊՆ-ն՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ստեղծված իրավիճակի մասին
ՀասարակությունԼեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չեն գրանցվել:
Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում:
Նշվում է, որ դեկտեմբերի 13-ին ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակել է բանակցային գործընթացը ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ իրավիճակը կայունացնելու և Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը ապաշրջափակելու համար։
Պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում: