Քիրբին հայտարարել է, որ մինչև տարեվերջ Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվի
ԱշխարհՍպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ճեպազրույցում ասել է, որ Ուկրաինայի ռազմադաշտում տիրող իրավիճակը վկայում է այն մասին, որ այդ երկրում մինչև տարեվերջ հակամարտության ավարտի հեռանկար չկա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Իմ կարծիքով, մենք բոլորս կցանկանայինք, որ այս պատերազմը ավարտվեր այսօր, իսկ եթե ոչ, ապա մինչև այս տարվա վերջ։ Սակայն, հաշվի առնելով այն, ինչ տեսնում ենք օդում և գետնին, դժվար է եզրակացնել, որ այն կավարտվի մինչև տարեվերջ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ակտիվ փուլը կշարունակվի «դեռ որոշ ժամանակ»։