Զինվորականը սպանել է իր ամուսնության առաջարկը մերժած կնոջը և դատապարտվել մահապատժի
ԱյլՔուվեյթում դատարանը մահապատժի է դատապարտել նախկին զինվորականին, ով սպանել է իր ամուսնության առաջարկը մերժած կնոջը։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Ողբերգությունը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլին։ Տղամարդը, ով երկար ժամանակ հետապնդում էր 32-ամյա Ֆարահ Համզային, մտադիր էր ամուսնանալ նրա հետ, սակայն կինը մերժել է նրան, քանի որ արդեն ամուսնացած էր։ Այնուհետև նա հետևելու համար սարք է տեղադրել կնոջ մեքենայի մեջ և սկսել ծրագրել առևանգումը:
Առեւանգման փորձը ձախողվել է։ Դրանից հետո նա դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան, որից Համզան մահացել է։ Դա տեղի է ունեցել մահացածի դստեր և զարմուհու աչքի առաջ։
Դատարանի որոշմամբ մեղադրյալը, ում անունը չի հաղորդվում, դատապարտվել է մահապատժի՝ կախաղանի միջոցով։