Մշտական կապի մեջ եմ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ. Փաշինյանը հանձնարարություն տվեց ԱԳՆ-ին
Քաղաքական
Լիարժեք պաշտպանում եմ ԱԺ կողմից երեկ ընդունված հայտարարությունը, որում փաստվում է, որ ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ազգային ժողովը նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի համանախագահող և անդամ երկրների կոչ է արել հումանիտար իրավիճակի մոնիթորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Մեր դիվանագիտական ծառայությանը՝ Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարում եմ Հայաստանի Հանրապետության բարձրադիր օրենսդիր մարմնի այս ուղերձը արդյունավետ կերպով հասցնել հասցեատերերին»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մշտական կապի մեջ է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ՝ իրադարձությունների զարգացումը գնահատելու և հնարավոր հանգուցալուծումները քննարկելու նպատակով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)