Հայկական կողմի հաղթանակից հետո տարածաշրջանում եղավ տևական խաղաղություն․ Քրիստինե Վարդանյան
Բլոգոսֆերա
Հայկական կողմի հաղթանակից հետո տարածաշրջանում եղավ տևական խաղաղություն: Հայաստանն ու Արցախը ոչ միայն չունեցան որևէ ծավալապաշտական նկրտում, այլ ամեն ինչ արեցին տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման և խաղաղ գոյակցության համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Հայկական կողմը դժվարին իրավիճակներում կարողացավ պահպանել չեզոքություն, հաղթանակից արբեցած չգերագնահատեց սեփական ուժերը և չներգրավեց նորանոր կոնֆլիկտներում: Այս ամենով ևս մեկ անգամ ապացուցվեց Արցախյան պայքարի գոյաբանական, ոչ թե զավթողական լինելը:
Աշխարհում ամենախաղաղասեր ժողովուրդները կյանքի համար պայքարողներն են, և հակառակը` զավթիչներ են մշտական կոնֆլիկներ ստեղծողներն ու նոր պատերազմներ հրահրողները:
Ուրեմն`հայկական Արցախը ոչ միայն Հայաստանի անվտանգության, այլև տարածաշրջանի կայունության երաշխիքն է,
իսկապես` «խաղաղություն կլինի միայն մեր հաղթանակով, անկարելի է խաղաղություն առանց դրա»»,- գրել է Վարդանյանը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)