Հայտնի է՝ որոնք են ամանորյա ամենավնասակար աղցանները
ԺամանցԱմենատարածված ամանորյա աղցանների չարաշահումը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա։ Այս մասին Evening Moscow-ին հայտնել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։
«Եվ «Մայրաքաղաքայինը», և ծովամթերքով աղցանը մայոնեզ են պարունակում: Այնուամենայնիվ, եթե այն ինքներդ եք պատրաստում կամ նոսրացնում եք ինչ-որ բնական մածունով կամ ցածր յուղայնությամբ թթվասերով, ապա այդ վնասը նվազագույնի է հասցվում»,- նշել է բժիշկը։
Ինչպես հավելել է Սոլոմատինան, ծովամթերքով աղցանն ավելի անվտանգ է, քան «Մայրաքաղաքայինը», քանի որ այն ներառում է ձուկ, որը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ: Երշիկի պատճառով՝ «Մայրաքաղաքայինն» ավելի վնասակար է, բայց եթե այն փոխարինեք հավի մսով կամ խեցգետնով, ապա ուտեստն ավելի առողջարար կդառնա։
Ինչպես եզրակացրել է սննդաբանը, Ամանորին ավելի լավ է ընդամենը 2-3 գդալ ուտել այս աղցաններից։ Այդ քանակությունը վնասակար չէ առողջության համար։