«Ես անում եմ այն, ինչ արել է Վազգեն Սարգսյանը»․ Միքայելյանը՝ լրագրողին Սառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերը Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի «Դուք խաղաղություն չեք խնամում, այլ կատարում եք Ադրբեջանի պահանջները»․ Մաթևոսյան Դուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ Ռուբինյանին Որևէ փաստաթղթում Սյունիքի խնդիր չի եղել, դա Ադրբեջանի պահանջն է․ Արթուր Խաչատրյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Արարատ» պարային համույթի անդամներին TRIPP-ը առաջին հերթին Հայաստանի համար է կարևոր, ոչ թե Ադրբեջանի․Հռիփսիմե Գրիգորյան «TRIPP-ի մեկնարկից հետո Ադրբեջանը նոր պայմաններ կբերի»․ Նարեկ Կարապետյան Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունը Սերժ Սարգսյանն է ոչնչացրել Հայաստանի հարավով անցնող երկաթուղին․ Մարիա Կարապետյան «Եթե TRIPP ծրագիրը չի ապահովում պետական վերահսկողություն և սահմանային երաշխիքներ, դրա ռիսկայնությունն աներկբա է»․ Լիլիթ Գալստյան 

Ճանապարհը կբացվի՞․ մի քանի դիտարկում՝ կապված ՄԱԿ ԱԽ-ում Արցախի հարցի քննարկման արդյունքների հետ

Բլոգոսֆերա

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ներկայացրել է մի քանի դիտարկում՝ կապված ՄԱԿ ԱԽ-ում Արցախի հարցի քննարկման արդյունքների հետ։

«-ԼՂ հարցը կրկին միջազգայնացվեց: Ադրբեջանը հավանաբար հույս ուներ, որ Արցախը մեկ–երկու օրվա շրջափակումից հետո կգնա զիջումների, բայց դա տեղի չունեցավ: Կարևոր էր նաև, որ շատերը շեշտեցին, որ ռազմական ճանապարհով հարցերի լուծումն անընդունելի է: ՀՀ ԱԳՆ–ն էլ ճիշտ գործընթաց նախաձեռնեց՝ հաշվի առնելով հումանիտար աղետի վտանգը:

-Մի քանի երկրներ՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Նորվեգիա, Իռլանդիա հստակ հասցեական կոչեր հնչեցրեցին: Իռլանդիան նաև խոսեց ԼՂ կարգավիճակի ու ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի ներքո բանակցությունների մասին, ինչը շատ լավ շեշտադրում էր:

-Երկրների մեծ մասը ավելի շատ երկկողմանի կոչեր էին հնչեցնում, բայց աներկբա նշում, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի:

-Ռուսաստանը ինչպես միշտ իրեն սխալ պահեց: Սա այն բացառիկ դեպքերից էր, որ ՌԴ-ն ներկայանում է միջազգային հարթակում ոչ թե բացասական, այլ դրական լույսի ներքո: Խոսվում էր ՌԴ դերի մասին հրադադարի հաստատման և խաղաղապահների կարևորության մասին: Բայց ՌԴ–ի ավանդական վախը, որ կարող է հարցի միջազգայնացումը հանգեցնել իրենց դիրքերի թուլացմանը, խանգարեց նրանց օգտվել այս հնարավորությունից: Ուստի անգամ կեղծում էին, թե մասնակի բաց է միջանցքը՝ չասելով, որ բեռները գնում են իրենց խաղաղապահներին և ոչ թե խաղաղ քաղաքացիական բնակչությանը: Այսօր միակ ելումուտը ունի Կարմիր Խաչը, որը ծայրահեղ ծանր հիվանդներ է տեղափոխում՝ փորձելով փրկել նրանց կյանքը: Այլ ելումուտ չկա Արցախ, որն ուղղված կլինի այն ապրող հայերին օգնելուն:

-Մեր ներկայացուցչի ելույթը լավ շեշտադրումներ ուներ, լավ էր, որ խոսեց նաև Ադրբեջանի՝ բռնապետական երկիր լինելու մասին: Ես շատ կուզեի, որ ԱԳՆ–ն բոլորին ցուցումներ տար, թե ինչ խոսել, ինչ չխոսել, այլ ոչ թե ՀՀ–ում ամեն մի պաշտոնյա խելքի փչածն ասեր: Եթե հարցով բացառապես ԱԳՆ–ն զբաղվեր և ոչ թե այսպես կոչված ԱԽ քարտուղարն ու ՀՀ–ն «օկուպանտ» համարող պատգամավորները, մենք շատ ավելի լավ իրավիճակ կունենայինք: Այս չհամակարգված վիճակը մեզ շատ է խանգարում և օգտագործվում է Ադրբեջանի կողմից մեր դեմ:

-Ադրբեջանը հասկացավ, որ ԼՂ–ն չի վերացել, հարցը չի լուծվել, ավելին՝ եթե ՀՀ–ն երկու տարի խելացի գործեր, այսօր իրենք չէին համարձակվի Լաչինի միջանցք փակել: Ռուբեն Վարդանյանի անունը այս նիստի ժամանակ հնչեցնելը ենթադրելի էր, քանի որ իրենց ամբողջ քարոզչադաշտը այն մասին է, որ Վարդանյանը պետք է դուրս գա Արցախից: Ուղղակի ակնհայտ է, որ բոլոր այն մարդիկ, որոնք չհանձնվելու, դիմադրելու, պարտության հետ չհաշտվելու կոչ են անում և աշխատում այդ ուղղությամբ Ադրբեջանի համար վտանգավոր են: Իրենց նպատակը հայ ժողովրդին հոգեբանորեն այնպես կոտրելն է, որ որևէ մեկը պայքարի ու դիմադրության իմաստ չտեսնի ոչ ՀՀ–ում, ոչ Արցախում:

Կբացվի՞ ճանապարհը այս քննարկումից հետո: Այս պահի դրությամբ ես այդ միտումը չեմ տեսնում: Միգուցե Ադրբեջանը հաշվարկել է, որ առաջիկայում տոներ են Եվրոպայում և ԱՄՆ–ում, ուստի շատերն անարձագանք կթողնեն Արցախից ու ՀՀ–ից եկող կոչերը: Կարևորը՝ շարունակենք աշխատել ու չհանձնվել, մենք հանձնելու ընտրություն չունենք»,-Տելեգրամի իր ալիքում գրել է նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ես անում եմ այն, ինչ արել է Վազգեն Սարգսյանը»․ Միքայելյանը՝ լրագրողինՍի Ծինփինը շնորհավորել է Լուլա դա Սիլվային Բրազիլիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբՍառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերըՂահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի«Դուք խաղաղություն չեք խնամում, այլ կատարում եք Ադրբեջանի պահանջները»․ ՄաթևոսյանԴուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ ՌուբինյանինԻրանի խորհրդարանի խոսնակը խոսել է Խամենեիի վիճակի մասինՈրևէ փաստաթղթում Սյունիքի խնդիր չի եղել, դա Ադրբեջանի պահանջն է․ Արթուր ԽաչատրյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Արարատ» պարային համույթի անդամներինTRIPP-ը առաջին հերթին Հայաստանի համար է կարևոր, ոչ թե Ադրբեջանի․Հռիփսիմե Գրիգորյան «TRIPP-ի մեկնարկից հետո Ադրբեջանը նոր պայմաններ կբերի»․ Նարեկ ԿարապետյանԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունըՍերժ Սարգսյանն է ոչնչացրել Հայաստանի հարավով անցնող երկաթուղին․ Մարիա ԿարապետյանՉինաստանը մեկնաբանել է ընկերությունների կողմից Մբապեի հետ համագործակցության դադարեցումը«Եթե TRIPP ծրագիրը չի ապահովում պետական վերահսկողություն և սահմանային երաշխիքներ, դրա ռիսկայնությունն աներկբա է»․ Լիլիթ ԳալստյանRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել ՈւկրաինայինDPA. Գերմանիայում ավտոմեքենայով մարդկանց վրաերթի ենթարկելու դեպքով ոստիկանությունը բացառել է ահաբեկչության վարկածըԱյնքան եք խորտակել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որ դա էլ ձեռքբերում եք համարում․ Էդգար ՂազարյանFrance Football-ի ղեկավարը բացատրել է՝ ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը»ՀԴԿԽ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և մյուս 20 հայ պատանդներինՕմանը պնդում է, որ Իրանը չպետք է բացառվի Պարսից ծոցի անվտանգության համակարգիցՀայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ ՍաուդըԱՄՆ-ը չի պահանջում, որ Հնդկաստանը կրճատի ռուսական նավթի ներմուծումը«88» սուպերմարկետների ցանցի և «Սպայկա»-ի սեփականատերերի դեմ քրեական գործեր են հարուցվելՀնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին Politico. Կանադան կարող է չստանալ ԵՄ-ի ասոցացված անդամի կարգավիճակ «Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ ՀակոբյանԹուրքիան չի թույլատրի ՆԱՏՕ-ի նավերի մուտքը Սև ծովԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների կողմից արձակված չորս անօդաչու թռչող սարքՄիացյալ Նահանգները հիպերձայնային հրթիռներ արտադրելու պայմանագիր է կնքելԱչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ.Ղազինյան Վարչապետը հրաժարական կտա, կլինեն նոր ընտրություններ, եթե այդ սցենարով գնանք.ՔՊ պատգամավորԹրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում Եվրոպայում բողոքի ցույցերի սրմամբՄբապեն հայտնվել է սկանդալի կենտրոնում․ չինական ընկերությունները խզում են պայմանագրերըԱնկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցն այն է՝ հղում ներառե՞լ նոր Սահմանադրության նախաբանում, թե՞ ոչԱվտովթար՝ Րաֆֆու փողոցում․ բախվել են ավտոբուսն ու երկու մեքենա«Խոստանում էին կտրել մեր թևերը, բայց հիմա իրենք չկան, չեն մասնակցում»․Ռուբինյանը՝ ընդդիմության մասինԳերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով վիրավորներ են եղելԻսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է ՀայաստանԿալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտըՀնդկաստանը կոչ է արել վետոյի իրավունք տրամադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր մշտական ​​անդամներինՀարի Քեյնը թագադրվեց․ հայտնի են «Ոսկե գնդակ-2026»-ի բոլոր դափնեկիրներըՀոկտեմբերի 27-ին ես 9 տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը․ ՌուբինյանԱչաջրի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու հայց է ներկայացվել դատարանԻսպանիայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մոտ 20 մարդ է ձերբակալվելԹրամփը Իրանի պատերազմում ամառվա զինադադարը համարել է ժամանակի վատնում«Ութ տարվա ընթացքում հնարավոր էր ապահովել արդար քննություն․ պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը»․ ԿարապետյանՄիրզոյան․ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս թողնելու իրավական հիմքեր չկանFigaro. Ֆրանսիան պլանավորում է արգելափակել սոցիալական ցանցերը անկարգությունների կոչերի ֆոնին
Ամենադիտված