Մեդվեդևը Չինաստանում հանդիպել է Սի Ծինփինի հետ և փոխանցել Պուտինի ուղերձը
ԱշխարհՌուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա»-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ՝ նրան փոխանցելով ՌԴ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի ուղերձը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ռուս քաղաքական գործչի քարտուղարության վրա հղումով։
Պեկինում բանակցությունների մասնակիցներն անդրադարձել են միջազգային խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամին։
«Մեդվեդևը չինական պետության ղեկավարին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը, որում, մասնավորապես, նշվում է ռուս-չինական քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության աննախադեպ մակարդակը»,- հավելել է քարտուղարությունը։
Պուտինից Սի Ծինփինին ուղղված ուղերձում նաև նշվել է, որ Մոսկվան վստահություն է հայտնում միջպետական և միջկուսակցական հարաբերությունների մշտական առաջանցիկ զարգացմանը։
«Կողմերը համեմատել են իրենց ժամացույցները միջազգային բնույթի մի շարք կարևոր հարցերի շուրջ՝ նշելով Մոսկվայի և Պեկինի մոտեցումների լայն համընկնումն աշխարհի ամենահրատապ խնդիրների նկատմամբ»,- նշել են քարտուղարության ներկայացուցիչները։