ԱՄՆ-ում 10-ամյա տղան սպանել է մորը խաղալիք գնելուց հրաժարվելու համար
ԱշխարհԱՄՆ Վիսկոնսինում դպրոցականը մեղադրվում է մոր սպանության մեջ։ Տղան ատրճանակով կրակել է մոր աչքին, հայտնում է People-ը։
Կրակոցի ձայնը լսել է կնոջ ավագ դուստրը, իջել է ներքև և տեսել, որ մայրը ընկած է հատակին, իսկ աղջկա կրտսեր եղբայրը կանգնած է նրա կողքին։ Շտապօգնության աշխատակիցները հաստատել են ամերիկուհու մահը։ Սպանված կնոջ որդին խոստովանել է, որ պատահաբար կրակել է մոր վրա։ Ինչպես պարզել են քննիչները, կինը նախորդ օրը հրաժարվել է տղային թանկարժեք խաղալիք գնել։
Երեխային բերման չեն ենթարկել և թույլ են տվել մնալ ընտանիքի հետ, սակայն մեկ օր անց տղայի հարազատները ոստիկաններից պահանջել են տանել դեռահասին։ Ընտանիքի անդամների խոսքով՝ տղան խաբել է ոստիկաններին՝ ասելով, որ կրակել է պատահաբար. տղան նախօրոք ծրագրել է սպանությունը։ Վաղ առավոտյան նա տան սեյֆից ատրճանակ է գողացել։
Երեխային ձերբակալել են, նրան մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության հոդվածով։