Գիտնականները նշել են այն մթերքները, որոնք վերացնում են բերանի տհաճ հոտը
ԺամանցՍիչուանի համալսարանի գիտնականները պարզել են, որ պրոբիոտիկ մթերքները օգնում են պայքարել բերանի տհաճ հոտի դեմ: Գիտնականների աշխատանքը հրապարակվել է BMJ Open ամսագրում։
Ցնդող ծծմբի միացությունները մշտական վատ հոտի հիմնական պատճառն են և առաջանում են, երբ լեզվի մակերեսին ապրող բակտերիաները շատ արագ քայքայում են սպիտակուցները և առաջացնում ծծմբի ցնդող միացությունների ավելցուկ:
Յոթ ուսումնասիրությունների մետավերլուծությունը ցույց է տվել, որ պրոբիոտիկ բակտերիաները ֆերմենտացված մթերքներում, ինչպիսիք են մածունը, թթխմորով հացը և ապուրները, օգնում են պայքարել բերանի տհաճ հոտի դեմ:
«Պրոբիոտիկները կարող են արգելակել ամինաթթուների և սպիտակուցների քայքայումը բերանի խոռոչի անաէրոբ բակտերիաների կողմից՝ դրանով իսկ զսպելով գարշահոտ ենթամթերքների ձևավորումը: Պրոբիոտիկները օգնում են կարճաժամկետ հեռանկարում, բայց էական ազդեցություն չեն ունենում բերանի տհաճ հոտի պատճառների վրա»,- նշել են հետազոտողները:
Գիտնականների կարծիքով՝ շունչը թարմ պահելու համար մարդիկ պետք է անընդհատ պրոբիոտիկներով արտադրանք ուտեն։ Հետագայում գիտնականները կանցկացնեն իրենց սեփական հետազոտությունը արդյունքները ստուգելու համար: