Բաքվում դատում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ մեղադրվող Էմիլ Մամեդովին
ԱդրբեջանԼրտեսության և հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ մեղադրվող 41-ամյա Էմիլ Մամեդովն առաջիկա օրերին կկանգնի դատարանի առաջ, գրում է Haqqin-ը։
Քրեական գործը վարում է Բաքվի ծանր հանցագործությունների գործերով դատարանի դատավոր Սիյավուշ Հաջիևը։ Դատարանի նախապատրաստական նիստը նշանակված է դեկտեմբերի 27-ին։
Էմիլ Մամեդովը ձերբակալվել էր այս տարվա մարտին՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ նյութական շահի դիմաց Մամեդովը հանդիպել է երրորդ երկրի տարածքում հայկական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ՝ օգնելու նրանց կատարել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հանձնարարականները։ Նա ստացել է ցուցումներ՝ հավաքելու տեղեկատվություն, որը կարող է օգտագործվել ի վնաս Ադրբեջանի։ Բացահայտվել են հիմնավոր կասկածներ հայկական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ գաղտնի կապերի և նրանց կողմից սահմանված գաղտնիության կանոնների պահպանման վերաբերյալ։ Մամեդովը պատասխանատվության է ենթարկվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն) և ձերբակալվել դատարանի որոշմամբ։