Հայտնի է Զելենսկու՝ ԱՄՆ այցի պատճառը
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Միացյալ Նահանգներ կապված է Վաշինգտոնի կողմից Կիևի աջակցության թուլացման հետ, Twitter-ի իր էջում հայտնել է Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Նա չէր կատարի այս ուղևորությունը, եթե ԱՄՆ-ի աջակցությունը չնվազեր», - գրել է Փսակին, ով այժմ աշխատում է ամերիկյան MSNBC հեռուստաալիքում: Նրա խոսքով՝ Զելենսկին փորձել է «վաճառել» Ուկրաինան փրկելու գաղափարը Կոնգրեսին և ամերիկյան հասարակությանը։
Ավելի վաղ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին կքննարկեն Ուկրաինայում «արդար խաղաղությունը»։
Դեկտեմբերի 21-ին Ուկրաինայի նախագահը չհայտարարված այցով մեկնել է Վաշինգտոն։ Սպիտակ տունը հայտնել է, որ Զելենսկին ԱՄՆ է եկել Բայդենի հրավերով. նա կայցելի Սպիտակ տուն, այնուհետև կմասնակցի Կոնգրեսի համատեղ նիստին։ Ուկրաինայի նախագահը կհանդիպի նաև ազգային անվտանգության առանցքային պաշտոնյաների և նախագահ Բայդենի կաբինետի հետ, որից հետո հանդես կգա մամուլիս ասուլիով։