Շարունակվում են բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ․ ՌԴ ՊՆ
ՀասարակությունՌուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի երթեւեկությունը վերականգնելու շուրջ։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Նշվում է, որ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
«Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։