1 զոհ, 1 ծանր վիրավոր, «Զոդի» կամրջի մոտ բախվել են Կամազն ու «06»-ը
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Սուրենավան գյուղից դեպի Արարատ քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Զոդի» կամրջի մոտ բախվել են Վազ 2106 մակնիշի և Կամազ մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Փրկարարները «06»-ից դուրս են բերել 2 քաղաքացու և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Արարատ» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։
Նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ մյուսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և տեղափոխվել է «Արարատ» ԲԿ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «06»-ը, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Կամազին։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)