Արգենտինան պատրաստվում է թողարկել Մեսսիի պատկերով թղթադրամներ
Սպորտ
Արգենտինայի ազգային բանկի ներկայացուցիչները տարբերակներ են դիտարկում՝ թղթադրամների վրա ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի կերպարը կիրառելու համար։ Այս մասին հայտնում է El Financiero-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Արգենտինայում այս կերպ ցանկանում են հավերժացնել ազգային հավաքականի հաղթանակը 2022 թվականի աշխարհի առաջնությունում, որն անցկացվել է Կատարում։ Ենթադրվում է, որ Մեսսիի կերպարը կկիրառվի 1000 պեսոյի թղթադրամի վրա։ Դա պայմանավորված է նրանով, որ թղթադրամի անվանական արժեքն սկսվում է «10»-ով՝ Մեսսիի համարով։ Հետևի կողմում նախատեսվում է տեղադրել «La Scaloneta» մակագրությունը՝ Արգենտինայի հավաքականի մարզիչ Լիոնել Սկալոնիի մականունը։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինան հաղթեց Ֆրանսիայի հավաքականին։ Երկու հիմնական խաղակեսերն ավարտվեցին 2:2 հաշվով, լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվեցին գոլերով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ եղան արգենտինացիները՝ 4:2:
Արգենտինայի հավաքականի համար աշխարհի առաջնությունում այս հաղթանակը երրորդն էր պատմության մեջ։ Մինչ այդ արգենտինացիները գավաթը բարձրացրել էին իրենց գլխավերեւում 1978 եւ 1986 թվականներին։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)