ԱՄՆ-ում սխալ են համարել Լին Թրեյսիի նշանակումը Ռուսաստանում նոր դեսպանի պաշտոնում
ԱշխարհԱՄՆ հանրապետական սենատոր Ռենդ Փոլը սխալ է համարել Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում Լին Թրեյսիի թեկնածությունը հաստատելը։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
Նրա կարծիքով՝ սխալ է Ռուսաստան ուղարկել դիվանագետի, որը պաշտպանում է Ուկրաինայի և Վրաստանի մուտքը ՆԱՏՕ։
Փոլը նախկինում դեմ էր քվեարկել Թրեյսիի՝ այդ պաշտոնում նշանակմանը։ Նա դարձավ այն երկու կոնգրեսականներից մեկը, ովքեր դեմ արտահայտվեցին դրան: Մնացած սենատորները պաշտպանել են նրա թեկնածությունը։