Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ Ֆիդան Դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Լոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացը ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավ Նոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել է Երևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան 

Արևմուտքը չի թաքցնում աճող դժգոհությունը. «դեղին քարտ»՝ Նիկոլ Փաշինյանին

Վերլուծական

Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության հետևանքով քաղաքական լարվածությունն ու աճող անպաշտպանվածությունն է գերիշխել Հայաստանում անցած տարվա առանցքային իրադարձություններում, Human rights watch-ն է բնութագրում իր ամենամյա զեկույցում։

Զեկույցի հեղինակները նկատել են, որ Հայաստանում խոշտանգումը քրեականացվելուց յոթ տարի անց դատարանը ընդամենը մեկ վճիռ է կայացրել՝ յոթուկես տարվա ազատազրկման դատապարտելով նախկին բանտային պաշտոնյայի։ HRW-ը Հայաստանի իրավապահ համակարգի ներկայացուցիչներին քննադատել է նաև անցած տարվա ընթացքում խաղաղ հավաքները խոչընդոտելու համար: Իրավապաշտպանները, մասնավորապես, առանձնացրել են մայիսին և հունիսին ընդդիմության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից ուժի անհամաչափ կիրառման դեպքերը։ Բռնություններ են կիրառվել լրագրողների նկատմամբ՝ ընդ որում, այդ դեպքերը աճել են․ հղում անելով հայաստանյան կազմակերպությունների զեկույցներին՝ արձանագրում է միջազգային կառույցը՝ մանրամասնելով՝ անցած տարի 13 լրագրող բռնության է ենթարկվել ինչպես պետական պաշտոնյաների, այնպես էլ մասնավոր անձանց կողմից, միջադեպերի մեծամասնությունը տեղի է ունեցել ընդդիմության տարբեր բողոքի ակցիաների ժամանակ:

Տեղական ու միջազգային փորձագետների, այդ թվում՝ HRW-ի տևական քննադատությունից հետո անցած տարի Հայաստանի կառավարությունը որոշել է հրաժարվել ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունից։ Կառավարության այդ որոշումը հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը «դրական» է որակել։ Միևնույն ժամանակ, զեկույցի հեղինակները նկատում են, որ Հայաստանում շարունակվել են ընտանեկան բռնության, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությանն առնչվող խնդիրները, չի դադարել բռնությունն ու խտրականությունը սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հողի վրա։

Վերլուծելով այս միջազգային կազմակերպության նախորդ տարիների զեկույցները՝ կարելի է արձանագրել, որ նման սրության և քննադատության մասշտաբների զեկույց դեռևս չէր արձանագրվել: Ի՞նչ է սա նշանակում: Պարզից էլ պարզ է, որ նմանատիպ միջազգային կառույցների կողմից լույս տեսնող զեկույցները իրենց մեջ լուրջ մեսիջներ են պարունակում  ուղղված այս կամ այն երկրի իշխանությանը: Նաև այս զեկույցներից է կախված, թե հետագայում որքանով միջազգային կառույցները, պետությունները ֆինանսապես կաջակցեն Հայաստանին՝ ռեֆորմների իրագործման ընթացքը դյուրացնելու նպատակով: Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին նստած է վարկային ասեղի վրա և եթե դոնորները որոշեն կրճատել Փաշինյանի կառավարությանը տրվող օգնությունը՝ դա լրջագույն հարված է լինելու ՀՀ գործող իշխանությունների դիրքերին: Կարելի է եզրակացնել, որ այս զեկույցը Արևմուտքի դեղին քարտն է Նիկոլ Փաշինյանին, որում ամփոփված է Արևմուտքի դժգոհությունը թե՛ վերջինիս կողմից իրականացվող ներքին ռեֆորմների տեմպերի և արդյունավետության մասով, թե՛ արտաքին քաղաքական կուրսով, որը, անշուշտ, Արևմուտքին լիարժեք բավարարել չի կարող: Փաստացի Փաշինյանին զգուշացնում են, որ վերջինս այսպես շարունակելու դեպքում կարող է մնալ առանց Արևմուտքի ֆինանսական աջակցության, ինչը զգալիորեն կնվազեցնի իշխանությունը պահելու և մանեվրելու հնարավորությունները: Միևնույն ժամանակ, այս զեկույցով, որը կարելի է ասել աննախադեպ հռետորաբանություն է պարունակում, Արևմուտքը քանդում է Փաշինյանի և թիմակիցների միֆը ժողովրդավարության բաստիոնի մասին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը
Ամենադիտված