Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են Իրավիճակի աբսուրդն ու ստորությունը, որն ակնհայտ մանրախնդիր վրեժխնդրությամբ է համեմված. Արման Աբովյան «Առանց TRIPP-ի Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելն անհնար կլիներ»․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան «Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ Մկրտչյան ԱԺ փոխխոսնակը երիտասարդներին հորդորել է իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանը Հանքարդյունաբերական ընկերության կողմից պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է Հայաստանի անվտանգությունն՝ առանց 102-րդ ռազմաբազայի՞․ հարցում՝ Երևանում Բաքվի բանտում հայ գերիների խաչերն այրել են. Իրանի ռեժիմի տապալումը մոտ է․ Նեթանյահու Ֆրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր Յուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը 

Հակաօրինական որոշումներ, կասկածելի գնումներ. ում քայլերն են վնաս հասցրել պետությանը

Վերլուծական

Հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ էր կրկնում, որ Նոր Հայաստանի պաշտոնյաների համար Հայաստանի պետական բյուջեն ժողովրդի բյուջեն է լինելու և պետական պաշտոնյաները պետք է խնայողաբար ծախսեն յուրաքանչյուր լուման: Այդպես է, թե ոչ՝ կարելի է դատել միայն այն հանգամանքից, որ վերջին ամիսներին մի շարք պետական պաշտոնյաների կողմից ընդունված ոչ օրինական որոշումների արդյունքում պետական, ասել է թե ՝ ժողովրդի բյուջեն զգալի վնասներ է կրել: ՔՊ-ական պաշտոնյաների ընդունած որոշումները բողոքարկվել են և պետական բյուջեի հաշվին փոխհատուցումներ են տրվել նրանց, ովքեր այդ որոշումներից տուժել են: Որոշների քայլերն էլ անգամ չեն նկատվել պատկան մարմինների կողմից:

Դիցուք՝ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը բավականին ոչ միանշանակ պատմության կիզակետում է հայտնվել: Մամուլը ահազանգում է, որ Սարգսյանը որոշումներ է ընդունել, որով համայնքի հողերը շուկայականից ցածր գներով օտարել է Երեւանի բնակիչների, երբ Դիլիջանի շատ բնակիչներ տուն կառուցելու համար հողամաս չունեն։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ 2022թ․ ապրիլի 18-ին Դ․ Սարգսյանը որոշում է ընդունել քաղաքացի Սուրեն Մանուկյանին աճուրդային կարգով հողամաս օտարելու մասին։ Դիլիջան համայնքի ղեկավարի 2022թ. մարտի 18-ի թիվ 149-Ա որոշմամբ 2022թ. ապրիլի 18-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող «Բնակավայրերի հողերից» 690.9քմ հողամաս, Դիլիջանի Սարալանջի փողոցի թիվ 40/2 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 4836300 դրամ մեկնարկային գնով, աճուրդում 4836300 դրամ առավելագույն գնով հաղթել է Երեւանի Կոմիտասի 7/2 շենքի բնակիչ Սուրեն Մանուկյանը, այդ մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է արձանագրություն: 

Դժվար է նույնիսկ կռահել, թե որքան վնաս է կրել պետությունը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ համավարակի ընթացքում ընդունած հակասահմանադրական որոշումների արդյունքում: Դրանց մեծ մասը բողոքարկվում են դատարաններում և հայցերը մեկը մյուսի հետևից բավարարվում են:

2018 թվականի իշխանափոխությունից հետո Պետեկամուտների կոմիտեի մի շարք պաշտոնյաներ հեռացվեցին աշխատանքից՝ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով։ ՊԵԿ ղեկավարությունը դրա անունը դրեց «կառուցվածքային փոփոխություններ» ու դրա անվան տակ մի շարք փորձառու, երկարամյա աշխատակիցների, այդ թվում՝ վարչությունների ու բաժինների պետերի, պետի տեղակալների, ազատեց պաշտոններից։ Մամուլի տեղեկությունների համաձայն՝ խոսքը մոտ մեկ տասնյակ մարդու մասին է, ովքեր, համարելով, որ ապօրինի են հեռացվել աշխատանքից, դեռ 2018-19 թթ․ դիմել էին դատարան՝ վիճարկելով աշխատանքից հեռացման ՊԵԿ որոշումը։ Փաստացի, ՊԵԿ-ը պետբյուջեից ավելի քան 260 մլն դրամ է վճարել իր նախկին աշխատակիցներին՝ կայացրած ապօրինի, սխալ որոշումների պատճառով։ 

Օրեր առաջ հայտնի է դարձել, որ Երևանի քաղաքապետարանի նկատմամբ նոր վարույթ կհարուցվի: Պատճառը 2021 և 2022 թվականներին ավտոբուսների ձեռքբերման գործընթացն է, ինչը շատ հարցեր է առաջացրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մոտ: Ըստ հանձնաժողովի՝ 2021 և 2022 թվականների ընթացքում ավտոբուսների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերի հրավերների տեխնիկական բնութագրերով առերևույթ սահմանվել են այնպիսի պահանջներ, որոնք կարող է հանգեցնել գնման ընթացակարգերի հնարավոր մասնակիցների համար անհավասար պայմանների ստեղծմանը և տնտեսական մրցակցության սահմանափակմանը: Բացի այս, արձանագրվել է տեխնիկական բնութագրերով սահմանված չափորոշիչների միայն կոնկրետ մեկ սուբյեկտի կողմից արտադրվող փոխադրամիջոցների չափորոշիչներին համապատասխանելու հավանականությունը, ինչը կարող է վկայել այլ տնտեսավարողի հետ համաձայնության ձեռքբերման հնարավորության մասին:  Հանձնաժողովը դիմել է քաղաքապետարան 2021 և 2022 թվականների ընթացքում ավտոբուսների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Քաղաքապետարանը տրամադրել է ոչ ամբողջական տեղեկություն, բայց, չնայած դրան, հանձնաժողովը որոշել է կասեցնել հարուցված վարույթը: Սակայն, մամուլը համառորեն գրում է, որ  առաջիկայում վերսկսելու է վարույթը: 

ՀՀ վարչական դատարանը բավարարել է Հասմիկ Պետրոսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետարանի և վճռով պարտավորեցրել Պետրոսյանին վերականգնել ՇՄ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնում: Դատարանը նաև պարտավորեցրել է վճարել հարկադիր պարապուրդը՝ սկսած 2019 թվականի մարտի 29-ից մինչև դատարանի՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելը։ Այս դեպքում էլ, թեև բողոքարկողը փաստացի արդեն նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանն է, սակայն որոշումը կայացվել էր նրա նախորդի կողմից:

Կառավարության որոշմամբ վերակազմակերպված (փաստացի վերացված) ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն բ․գ․դ․, պրոֆեսոր Սամվել Ռաֆիկի Գրիգորյանը 2020թ․ ապրիլի 30-ին հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ ՀՀ Առողջապահության նախարարության, մասնավորապես՝ Արսեն Թորոսյանի կողմից ընդունված որոշման դեմ:  ՀՀ Առողջապահության նախարարությունից և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համապարտությամբ հօգուտ հայցվոր Ս․Ռ․Գրիգորյանի բռնագանձվել 250000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Պատասխանողներ ՀՀ Առողջապահության նախարարությունից և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համապարտությամբ հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է գումարի 2%-ը՝ որպես պետական տուրքի գումար։ Բացի այդ, Գրիգորյանին փոխհատուցվել է հարկադիր պարապուրդի պատճառով չստացված ողջ աշխատավարձը

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են Իրավիճակի աբսուրդն ու ստորությունը, որն ակնհայտ մանրախնդիր վրեժխնդրությամբ է համեմված. Արման Աբովյան Միրոշնիկը կարծում է, որ Կիևին խոստացել են պաշտպանել հանցագործությունների համար հետապնդումիցԱպելյացիայից հետո Հաջարին վերադարձրել են Մոնակոյի Գրան պրիի երրորդ տեղը«Առանց TRIPP-ի Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելն անհնար կլիներ»․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան «Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ ՄկրտչյանԱԺ փոխխոսնակը երիտասարդներին հորդորել է իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանըՀանքարդյունաբերական ընկերության կողմից պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էԳիտնականները ուղեղի ազդանշաններում հայտնաբերել են բառերի «հետքերը» Հայաստանի անվտանգությունն՝ առանց 102-րդ ռազմաբազայի՞․ հարցում՝ Երևանում Բաքվի բանտում հայ գերիների խաչերն այրել են. Իրանի ռեժիմի տապալումը մոտ է․ ՆեթանյահուՖրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր Յուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը Նարիշկինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մոդելավորում է Կալինինգրադի շրջանի շրջափակումըԻրան․ պատերազմի ընթացքում ոչնչացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի 370 ինքնաթիռ և ԱԹՍՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումԳիտնականներն Արեգակի ակտիվության կտրուկ աճ են արձանագրելՊետդումայում արձագանքել են Գերմանիայից Ուկրաինային հեռահար ԱԹՍ-ների մատակարարմանըՍտուգումների քանակը նվազել է 29%-ով, հայտնաբերված պարտավորությունները կազմել են 33․9 մլրդ դրամ. ՊԵԿՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերըՍեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ է լինելուՌումինիայում ՌԴ դեսպանը հերքել է անօդաչուի միջադեպին Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքներըԴատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսովՌԴ ԱԳՆ-ում կանխատեսել են, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի աջակցել ԹուրքիայինՄարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակՓոթորիկը ավերել է մարզադաշտը AC/DC-ի համերգից առաջԵվրահանձնաժողովի ներկայացուցիչը շփոթել է Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների փաթեթների թիվըՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՄոսկվայի դատարանն արգելել է բնակարան վարձակալության հանձնել միայն սլավոններինՆեպալում գնահատել են ավերիչ ջրհեղեղի պատճառած վնասըՍեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններԵվս մեկ երկիր ցանկացել է օգնել ԱՄՆ-ին Իրանի վրա ճնշում գործադրելու հարցումԳալջյան․ «Երևանը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել»Նոր կարգավորումներ առցանց տաքսու վարորդների համարԹուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդըԳագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբՏեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթներիՓաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվումՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքումԱռանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ ՎենսՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՀրատարակչությունները 6 միլիարդ ռուբլի արժողությամբ 15 միլիոն գիրք են կորցրել՝ Ozon-ի և Wildberries-ի պահեստներին հասցված հարվածների հետևանքով Հարություն Կիվիրյանը՝ տիեզերք թռչելու նախաշեմին
Ամենադիտված