ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները 

Սերժ Սարգսյանը թոշակի մեծ մասը չի ստանում, գրասենյակը չեն ֆինանսավորում․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը տեւական ժամանակ է՝ օրենքով իրեն հասանելիք կենսաթոշակը ողջ ծավալով չի ստանում։ Մեր տեղեկություններով, ՀՀ երրորդ նախագահը կարողանում է օգտագործել իր կենսաթոշակի չնչին մասը։ Պատճառը նրա դեմ հարուցված քրեական գործն է եւ նրա հաշիվների վրա դրված կալանքը։ Նշենք, որ պաշտոնաթող նախագահին օրենքով հատուկ կենսաթոշակ է հասանելի, այն հաշվարկվում է նախագահի պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մեր հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանի թոշակը փոխանցո՞ւմ են, չպատասխանեցին՝ հղում կատարելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին, սակայն Սերժ Սարգսյանի գրասենյակից հաստատեցին, որ նախագահի թոշակի վրա կալանք է դրված։

 
«Հանրապետության պաշտոնաթող նախագահի համար օրենքով նշանակված է հատուկ կենսաթոշակ, եւ ՀՀ  երրորդ նախագահին դրա շրջանակներում հատկացվում է կենսաթոշակ։ Նախագահ Սարգսյանի հանդեպ հարուցված քրեական գործի, իսկ իրականում՝ քաղաքական հետապնդման հետեւանքով, գործող օրենսդրական կարգավորումների շրջանակներում, նրա կենսաթոշակի մի մասի վրա կիրառվել է արգելանք»,- պատասխանել են Սերժ Սարգսյանի գրասենյակից։ Հիշեցնենք, որ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը կապված է նրա պաշտոնավարման ժամանակահատվածում պետության միջոցներից 489 մլն 160 հազար դրամի հափշտակությունը ենթադրաբար կատարելու դեպքի հետ։ Այս գործն առավել հայտնի է որպես «սալյարկայի» գործ եւ Սերժ Սարգսյանին առաջադրված միակ մեղադրանքն է։

 
Մենք տեղեկացել էինք նաեւ, որ Սերժ Սարգսյանի  գրասենյակի գործունեության համար նույնպես կառավարությունը գումարներ չի հատկացնում, մինչդեռ օրենքով սահմանված է, որ պաշտոնաթող նախագահները պետք է գրասենյակ ունենան։ Սարգսյանի գրասենյակից  այս տեղեկությունը նույնպես հաստատել են։
«ՀՀ կառավարության կողմից ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ֆինանսավորման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական բյուջեից պաշտոնաթող հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը ֆինանսավորվում է միայն գրասենյակի աշխատողների (երեք հաստիքային միավոր) աշխատանքի վարձատրության մասով։ Պետական բյուջեից պաշտոնաթող ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի գործունեության իրականացման համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված այլ ուղղություններով նախագահ Սարգսյանի գրասենյակը որեւէ այլ ֆինանսավորում չի ստանում»։

 
Գրասենյակից հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչ ճակատագիր ունեցավ Սերժ Սարգսյանի կեցավայրի հարցը, օրենքով նախկին նախագահները պետք է պետության կողմից բնակարան ստանան, հարցրինք՝ Սերժ Սարգսյանին բնակարան կամ այն գնելու համար համապատասխան գումար փոխանցվե՞լ է։ Հիշեցնենք, որ նրան 2018-19 թվականներին կեցավայրի մի քանի առաջարկ արվեց, նա հրաժարվեց առաջարկված տարբերակներից, եւ պետությունը դրանից հետո, մեր տեղեկություններով, որեւէ առաջարկ չի արել: «Ինչ վերաբերում է պաշտոնաթող ՀՀ երրորդ նախագահին օրենքով նախատեսված կարգով բնակարանով ապահովելուն, տեղեկացնում ենք, որ մինչ օրս այդ հարցը լուծված չէ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը դեռեւս 2018թ. ԶԼՄ-ներին հայտնել էր, որ իրենք «փնտրտուքի արդյունքում չեն գտել համապատասխան պետական գույք, որը համադրելի լինի նախորդ երկու պաշտոնաթող նախագահներին տրամադրված տարածքների չափորոշիչների հետ, որը որպես ելակետային հիմք են ընդունել փնտրտուքի համար»։

Աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել էր նաեւ, որ չկարողանալով գտնել իրենց նշած չափորոշիչներին համարժեք գույք, որոշել են պետության կողմից գնել մասնավոր տարածք եւ տրամադրել նախագահ Սարգսյանին»»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել
Ամենադիտված