Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու էդուարդ Իսաբեկյան փողոցը
ՀասարակությունԱսֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 18-ը՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ն փակ է լինելու Էդուարդ Իսաբեկյան փողոցի՝ Իսաբեկյան փ.-Գարեգին Հովսեփյան փ. խաչմերուկից մինչև Է. Իսաբեկյան փ.-Սուրեն Սաֆարյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։
Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
«Նոր Նորք վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին առաջարկվում է դեպի Կենտրոն վարչական շրջան երթևեկել այլընտրանքային փողոցներով, իսկ Նորք-Մարաշ վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին՝ ներհամայնքային փողոցներով: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: