Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկման Շաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջում Նոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրեր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Բաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասին 

«Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եթե գաք Իջևան ու ասեք՝ Օհանյան Արմեն, իրեն բոլորը՝ մեծից փոքր, ճանաչում են: Բացի նրանից, որ նա զինվորական է, այլ նաև շատ շփվող էր, մեծ շրջապատ ուներ: Երբ մեկն իրեն զանգում էր ու մի բան խնդրում, պետք է ամեն ինչ աներ, միայն թե կարողանար այդ մարդուն օգտակար լիներ, եթե պետք լիներ, անգամ տասը հոգու կզանգեր, բայց այդ մարդու խնդրանքը կկատարեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անժելան՝ Արմենի կինը:
 
Արմեն Օհանյանը ծնունդով Իջևանից է: 1997-1999 թթ. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ թիվ N զորամասում՝ որպես հետախուզական դասակի հրամանատար: 2002 թ.-ին անցել է պայմանագրային զինվորական ծառայության նույն զորամասում, սկզբում՝ որպես դասակի, այնուհետև՝ վաշտի հրամանատար։ 2004 թ.-ին առաջխաղացման կարգով նշանակվել է 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ, իսկ 2010 թ.-ին 4-րդ հրաձգային գումարտակում՝ նույն պաշտոնին։ 2012 թ.-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով նշանակվել է նույն զորամասում՝ որպես 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատար: 2016թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ թիվ N զորամասում՝ որպես հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ: Սա փոխգնդապետ Արմեն Օհանյանի զինվորական կենսագրության թվերի ու իրադարձությունների չոր փաստագրումն է:
 
Հրապարակումներ, զրույցներ, տեսանյութեր աչքի անցկացնելիս նկատում էի՝ բոլորի շուրթերին նույն ձևակերպումն էր, թե ինչպիսի մարդ է եղել Արմենը և ինչ ներդրում ունի Իջևանի զորամասի մարտական հենակետերի ամրացման, նոր հենակետերի կառուցման, կենցաղային պայմանների ապահովման, անվտանգության կառույցների շինարարության գործում: Տիկին Անժելան ևս նույնն է փաստում: «Այնքան մեծ է նրա ներդրումը Տավուշում դիրքերի կահավորման հարցում, մշտապես հովանավորներ է գտել, որ կատարի այդ կարևոր գործը: Իր ընկերներն օգնել են շինանյութով, անհրաժեշտ ամեն ինչով՝ նրա համար, որ դրա նախաձեռնողն Արմենն էր: Այս պահին իր սարքածպահած 14 հենակետ անցել է Ադրբեջանին: Հիմա շատերն են ասում՝ Արմենը լիներ, թույլ չէր տա, որ նման բան տեղի ունենա: Իր աշխատանքը միշտ եղել է դիրքերում, երբ իրեն ասում էի՝ հիմա կարող ես արդեն միայն գնդում աշխատել, արձագանքում էր՝ ես առանց դիրքերի չեմ կարող, իմ կյանքն այնտեղ է»: Արտաքինից խիստ երևացող փոխգնդապետը շփման մեջ բարի էր, բոլորին հասնող:
 
«Շատ խիստ էր երևում, բայց իրականում այնքան բարի էր: Զորամասում էլ էր այդպիսին, բոլորն իրեն տեսնելիս զգաստանում էին, բայց յուրաքանչյուր զինվորի կողքին էր: Սոցիալապես վատ պայմաններում ապրող զինվորի մասին հոգ էր տանում, ամեն ինչով աջակցում: Հետո, երբ զորացրվում էին, օգնում էր անգամ, որ աշխատանք գտնեն: Յուրաքանչյուրն է ասում՝ գիտեինք, որ Արմենը խիստ է, բայց եթե ինչ-որ հարցով իրեն դիմում էինք, նա երբեք չէր մերժում մեզ»: Փոխգնդապետ Օհանյանը մասնակցել է տասնյակ դիվերսիոն գործողությունների հետ մղմանը և գերազանց կատարել իր առաջ դրված հանձնարարությունները:
 
Ծառայության ընթացքում իր ֆունկցիոնալ պարտականությունները անթերի կատարելու, օրինակելի զինվորական կարգապահության և անձնուրաց նվիրումի համար պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Մարտական հերթապահության համար 1-ին աստիճան», «Անբասիր ծառայության» 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի գերատեսչական, «Բանակի 20 տարի» մեդալներով և Երկրապահ կամավորականների միության հուշամեդալով: Սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմից անմասն չմնաց նաև փոխգնդապետը: «Այդ ժամանակ Արմենն արձակուրդում էր, զանգեցին, նա անմիջապես գնաց զորամաս և օրեր շարունակ այնտեղ էր»: Հոկտեմբերի 16ին վերադաս հրամանատարության կողմից ստացված կարգադրությունից անմիջապես հետո գնդի անձնակազմի հետ միասին մեկնել է Արցախի Հանրապետություն: «Եկավ տուն ու ասաց՝ հրաման կա, մեզ տանում են: Իրենց հրետանին Մարտակերտում էր, արդեն չկար: Հասնում են Քաշաթաղի շրջան: Իրենց տանում են Այգեհովիտ գյուղ, ասում՝ պետք է հետ վերցնենք այն:
 
Հոկտեմբերի 17-ին մտնում են այդ հատված, 18-ին արդեն 40 կմ առաջ գնացած են լինում այն դեպքում, երբ իրենց հրետանին չկար: Զինվորների հետ 7-8 սպա կանգնում են առաջին գծում, երկրորդ գծում լինում են պայմանագրային ծառայողները: Հարձակումը սկսվում է, իր հրամանատար Թաթուլ Ղազարյանը որոշում է կայացնում անձնակազմին տեղափոխել առավել նպաստավոր բնագիծ՝ հնարավոր շրջափակումից խուսափելու համար: Արմենը վերցնում է գնդացիրը, շեղում թշնամուն, գնում այլ ուղղությամբ, սկսում այդտեղից կրակել և ուշադրությունն իր վրա վերցնել, որպեսզի հրամանատարը կարողանա զինվորների հետ նահանջել: Նրանց, ցավոք, թիրախավորում է անօդաչուն: Արմենը, հասկանալով, որ թշնամին իրեն է հասնում, բնականաբար, նա գերի չէր ընկնելու, նռնակով ինքն իրեն պայթեցնում է: Միայն վերջերս իմացանք, որ երկու նռնակ է գործի դրել: Թշնամին գտել էր մյուս տղաների մարմինները, իսկ Արմենինը՝ ոչ: Այդ օրը նաև ոմանք փրկվել են, հաճախ գալիս են ինձ մոտ պոլիկլինիկա, որտեղ բուժքույր եմ աշխատում, ասում՝ եթե Օհանյանը չլիներ, մենք չէինք լինի: Շատերը հասցրել են նահանջել, շատերին էլ չի թողել մտնեն մարտի դաշտ»:
 
Փոխգնդապետն անմահանում է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղում: Տուն է «վերադարձել» զոհվելուց երկու ամիս անց: «Մեր տղան պատերազմի ժամանակ ծառայում էր Արցախում: Արմենը միշտ ասում էր՝ իմ տղեն պիտի ծառայի: Երբ Արմենի զոհվելու լուրը տարածվեց, տղայիս պատերազմի դաշտից տուն ուղարկեցին: Իր վաշտում 36 հոգուց 4-ն են ողջ մնացել: Եթե տղաս մնար, մեծ հավանականությամբ, նա էլ կզոհվեր: Կարծես Արմենը գնար ու մեր տղային փրկեր: Երկու ամիս սպասում էինք հրաշքի, որ Արմենը վերադառնալու է, բայց տղաս տեսել էր պատերազմը և զգում էր, որ հայրիկն էլ չկա»: Տիկին Անժելան ասում է՝ հիմա յուրաքանչյուրը փորձում է մի բան անել Արմենի անունը հավերժացնելու համար: «Ամուսնուս ընկերը, որը մշտապես նրա կողքին է եղել, հովանավորել դիրքերի կահավորման հարցում, ստորագրահավաք էր կազմակերպել, որ Արմենին ազգային հերոսի կոչում տան, այդ առումով արդյունք չեղավ: Իսկ հիմա նա Տավուշի հատվածում դիրք է կահավորել, մեծ ծախս կատարել, ասել՝ Հայաստանի ամենալավ դիրքը պետք է լինի ու Արմենի անունը կրի:
 
Իջևանի թիվ N զորամասի տարածքում հուշաքար տեղադրվեց, դա նախաձեռնել էին գնդի պայմանագրային զինծառայողներն իրենց սեփական ֆինանսական միջոցներով: Կենցաղային հարցերով, երբ, օրինակ՝ տանը շինարարական կամ այլ աշխատանք ենք կատարում, աշխատողները չեն ուզում գումար վերցնել: Հարգում են Արմենին, շատ գնահատելի է, որ չեն մոռանում նրան»: Ապրելու ուժի մասին: «Երեխաներս են ուժ տալիս: Նրանք ինձ փոխեցին: Ուզում են, որ ամեն տեղ գնամ: Կոլեկտիվս մի տեղ է գնում, երեխաներս ասում են՝ դու էլ գնա: Կոլեկտիվս էլ է ինձ շատ օգնել, ամեն րոպե ուշադիր եղել իմ նկատմամբ: Արմենն ասում էր՝ հարսանիք չենք ունեցել, բայց իմ երեխաներին անպայման հարսանիքով եմ ամուսնացնելու: Երբ աղջիկս նշանված էր, ասացի՝ Արմենն ինչպես ցանկացել է, այդպես էլ անելու եմ: Հարսանիքով ամուսնացրեցի աղջկաս, ինձ համար դժվար էր, որ այդ օրը մենակ էի, բայց կյանքի կոչեցի Արմենի ցանկությունը: Կարծես անընդհատ իմ կողքին կլինի: Երբ ինչ-որ պահի ընկճվում եմ, հիշում եմ՝ դեռ տղայիս էլ պիտի ամուսնացնեմ, այդ օրն իր կողքին պիտի լինեմ: Հետո մտածում եմ՝ պիտի դեռ թոռներս ծնվեն, շատ եմ սպասում այդ օրվան, թե երբ եմ թոռնիկներ ունենալու: Սա է իմ ուժի աղբյուրը»:
 
Հ. Գ. - Փոխգնդապետ Արմեն Օհանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Իջևանի գերեզմանատանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել
Ամենադիտված