Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) 

Գերիների վրա ճնշումներ կան` ոմանք հրաժարվում են կապ հաստատել ընտանիքների հետ. Hraparak.am

Քաղաքական

Hraparak.am-ը գրել է.

«Հրապարակի» զրուցակիցն է Եվրոպական դատարանում հայ գերիների շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանը։


- Մինչ COP-29-ի մեկնարկը մեզ հետ զրույցում նշել էիք, որ կապ եք պահում այս համաժողովին մասնակցել պատրաստվող միջազգային կառույցների եւ անհատների հետ՝ հայ գերիների խնդրի մասին Բաքվում բարձրաձայնելու համար։ Այս պահին կապ կա՞ այդ համաժողովին մասնակցող որեւէ կազմակերպության կամ անհատի հետ։

- Միջոցառումն ընթացքի մեջ է, եւ, բնականաբար, հետեւում ենք դրա ընթացքին, զարգացումներին, դրա համատեքստում արվող հայտարարություններին։ Կանխատեսումներ եղել են, որ այդ միջոցառման հետ կապված՝ որոշակի թվով գերիների ազատ արձակում հնարավոր է։ Դա դեռեւս բացառված չէ, դրա համար պետք է սպասել մինչեւ միջոցառման ավարտը եւ ամփոփել արդյունքները։ Եվ, ինչպես գիտեք, նաեւ պատվիրակությունների ներգրավվածություններն էլ են տարբեր փուլերում լինում։ Կան պատվիրակներ, որոնք ի սկզբանե են ներկայացել, կան, որ հետագա փուլերում են մասնակցում։ Այս ընթացքում նաեւ փոփոխվում է քննարկումների բարձրաձայնված խնդիրների դինամիկան։ Իմ գնահատմամբ՝ պետք է դեռ սպասել մինչեւ միջոցառման ավարտը եւ տեսնել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն։

- Ճի՞շտ հասկացա Ձեզ, թե դեռ հույս կա, որ միջոցառման ավարտին որոշ հայ գերիներ կվերադառնան Հայաստան, դեռ փակ չէ թեման։

- Չենք բացառում, այո, չենք բացառում։

- Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կինն ինձ ասաց, որ ամուսինն արդեն տեւական ժամանակ հրաժարվում է իրենց հետ կապի դուրս գալ, ու ինքը վախենում է, որ ամուսնուն թույլ չեն տալիս ընտանիքի հետ կապ հաստատել։ Արդյոք սա եզակի՞ դեպք է, թե՞ այլ գերիների մասով էլ նման պատկեր կա, ու արդյոք դա կապ ունի՞ մեր գերիների առողջական կամ հոգեբանական ծանր վիճակի հետ։

- Ես եւս դիտարկում անեմ, որ դա միակ դեպքը չէ, մենք այլ ընտանիքներից նույնաբովանդակ տեղեկատվություն ստացել ենք։ Սա խոսում է ծանր բարոյահոգեբանական վիճակի մասին կամ այնպիսի ինտենսիվ ճնշումների, որի արդյունքում հրաժարվում են օգտվել իրենց իրավունքներից։ Բայց որպես երեւույթ, այո, սա ոչ թե ազատ կամարտահայտությամբ ընդունված որոշում է, այլ հարկադրանքի ճնշումների սպառնալիքների ներքո գործողություններ։ Հետաքրքրական է, որ սա տեղի է ունենում հենց COP-29-ի նախապատրաստական փուլում, եւ դրա հետեւում ես տեսնում եմ պետական գործելակերպ։

- Հակասություն չի՞ առաջանում` նշում եք, թե հույս կա, որ համաժողովի ավարտից հետո որոշ գերիների ազատ կարձակեն, բայց համաժողովից առաջ գերիների նկատմամբ նման ճնշումներ են գործադրվում, որ հարազատների հետ կապի դուրս չգան։

- Կապի դուրս չգան կամ չբարձրաձայնեն խնդիրները, կամ ընտանիքներն ավելի լուռ լինեն` հարցը չմիջազգայնացնելու տեսանկյունից, որովհետեւ խնդրի միջազգայնացումն ինտենսիվացնում է արտաքին ճնշումն իշխանությունների նկատմամբ։ Այսինքն՝ այստեղ ճնշում գեներացնելու քայլերը զսպելու գործունեություն է իրականացնում պետությունը եւ ցանկանում է, որ հայկական կողմը լռակյաց լինի, եւ խնդիրը լուծեն երկկողմ փոխհարաբերություններում՝ առանց արտաքին ներգրավվածության։ Բայց, մյուս կողմից, միջազգային գործընկերները տեղյակ են խնդրին ու իրենց հնարավորության շրջանակներում փորձում են նպաստել այս մարդասիրական բնույթի խնդրի լուծմանը, եւ այստեղ աշխատանք կատարվում է։ Թե որքանով արդյունքներ կստանանք, մեր միջազգային գործընկերները դեռ չեն կարող ասել, քանի որ ինքնին միջոցառումն ավարտված չէ, եւ միջոցառման հետ կապված զարգացումներ դեռ կարող են լինել։

- Որեւէ տեղեկատվություն կա՞ մեր գերիների հանդեպ կիրառվող ճնշումների վերաբերյալ: Դաժան կտտանքների մասի՞ն է խոսքը, թե՞ այլ ճնշումների։

- Մենք կոնկրետ դրսեւորումների մասին չենք կարող խոսել նաեւ այն պարզ պատճառով, որ տեղեկատվությունը սահմանափակ է, կարող ենք հայրենադարձվածների պատմածների հիման վրա ենթադրություններ անել կամ տեղայնացնել, սակայն ունենք բավարար տվյալներ՝ պնդելու, որ սպառնալիքների, ճնշումների ներքո են հրաժարվում։ Որովհետեւ չկա ներընտանեկան փոխհարաբերությունների այնպիսի պատճառ, որի ուժով վերջիններս հրաժարվեին խոսելուց, եւ նախկին վերլուծություններն էլ ցույց են տալիս, որ շատ կարեւոր է այդ անձանց կապն ընտանիքի անդամների հետ, եւ նրանք մեծ սպասումով հաշվում են օրերը` մինչեւ նման զանգերը կամ հաղորդագրության փոխանակումը, ուստի ընտանիքների կամ գերիների շահից չի բխում հեռախոսազանգի կամ այլ կապի միջոցի իրավունքի իրացումը։ Եվ եթե կա հրաժարում, ուրեմն հրաժարումը պայմանավորված է հենց արտաքին ներգործությամբ։

 - Այսինքն՝ ստիպողաբա՞ր։

- Այո, այո, մենք ազատ կամարտահայտությամբ որոշում չենք տեսնում այս գործողությունների հետեւում։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերը
Ամենադիտված