COP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտի «Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի, բայց այս դեպքում սահման չունի»․ Տիգրան Ավինյան Պատմական փոփոխություն․ աշխարհում 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը գերազանցել է մինչև 5 տարեկան երեխաների թվին Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Փոխադարձ առևտուր․ հայ և թուրք գործարարների հանդիպումները արդյունավետ են եղել Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող այդ գործողությունները պղծություն են. Սամվել դպիր Գրիգորյան Օկուպացված Ստեփանակերտում 4-ամյա ադրբեջանցի երեխա է ընկել 3-րդ հարկից Բարի երթ բոլորիս, սիրելիներս. Ֆինանսների նախարարը՝ աշխատանքից ազատված փոխնախարարներին Երևանում թենիսի միջազգային ակադեմիա հիմնելու ծրագիր է մշակվում ԱԲ-ով կեղծում են աշխատանքը․ Ավինյանը զգուշացնում է աշխատակիցներին 

«Փաստ». Ինչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախյան պատերազմից ի վեր գերիներին վերադարձնելու խնդիրն այդպես էլ չի լուծվում։ Դեռ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի 8-րդ կետում հատուկ նշվում էր գերիների և պատանդների փոխանակման մասին։ Ու, չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմը հանձնեց բոլոր ադրբեջանցի գերիներին, այդ թվում՝ այն ադրբեջանցի դիվերսանտերին, որոնք մարդ էին սպանել, ադրբեջանական կողմը գերիներին կա՛մ չի հանձնում, կա՛մ էլ այդ մարդկանց քաղաքական առևտրի թեմա է դարձնում։ Լրիվ այլ հարց է նաև այն, որ Բաքվում բազմաթիվ գերիների ուղղակի կտտանքների ու խոշտանգումների են ենթարկում։ Ադրբեջանն ուղղակի թքած ունի միջազգային մարդասիրական իրավունքի և պատերազմի օրենքների վրա։ 

Ավելին, Ադրբեջանում արդարադատության անվան տակ դատական շոուներ են կազմակերպում՝ հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը կեղծ, շինծու մեղադրանքներով ազատազրկման դատապարտելու նպատակով։ Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանն այդքան սանձարձակ ձևով է գործում։ Թերևս պատճառն այն է, որ այդ երկրի վրա չկա անհրաժեշտ չափի միջազգային ճնշում։ Միջազգային տարբեր կազմակերպությունների ու պաշտոնյաների կողմից արվող կոչերին կոնկրետ գործողություններ չեն հետևում։ Թվում էր, թե COP29 կլիմայական համաժողովից առաջ կամ ընթացքում Ադրբեջանը որոշակի քայլեր կձեռնարկի գերիներին ազատ արձակելու ուղղությամբ, բայց դա տեղի չունեցավ։ Մյուս կողմից՝ համաժողովի ֆոնին պահն առավել քան պատեհ էր գերիների հարցը բարձրացնելու և Ադրբեջանի վրա միջազգային ճնշում բանեցնելու ուղղությամբ։ 

Մեզանում ընդունված է միշտ խոսել միջազգային դերակատարների մասին, թե նրանք բավարար ջանքեր չեն գործադրում այս ուղղությամբ, սակայն պարզից էլ պարզ է՝ որպեսզի միջազգային դերկատարները քայլեր ձեռնարկեն կամ տեղից շարժվեն, այդ ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանք տանեն առաջին հերթին ՀՀ իշխանությունները։ Բայց ՀՀ ղեկավարությունն այդպես էլ հրապարակային չի բարձրացնում գերիների թեման։ Ավելին, նրանք նույնիսկ ներսում են խուսափում այդ թեմայի արծարծումից: Օրինակ՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ներկայացրեցին «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որով կոչ էր արվում միջազգային հանրությանը՝ օգտագործել իր ազդեցությունը և պահանջել Ադրբեջանից անմիջապես ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս բոլոր հայ գերիներին, ովքեր անօրինական կերպով պահվում են Բաքվում: Իսկ ի՞նչ արեցին իշխող ուժի ներկայացուցիչները, ճիշտ է՝ չմասնակցեցին քվեարկությանն, ու արդյունքում նախագիծը չընդունվեց։ 

Տեղի ունեցածից կարելի է մի քանի հետևություն անել։ Կա՛մ իշխանություններն այնքան են վախեցած, որ չեն ցանկանում հանկարծ Բաքվին «նեղացնել», կա՛մ էլ հերթական ծառայությունն են մատուցում Ադրբեջանին, որպեսզի այդ երկրի ղեկավարությունը շոյի իրենց գլուխը և սպառնա միայն ընդդիմադիր «ռևանշիստներին»։ Մյուս խնդիրն էլ այն է, որ ՀՀ իշխանություններն ինչքան էլ ցույց տան, թե մտահոգված են գերիների ճակատագրով, իրականում շահագրգռված չեն, որ գերիներին Ադրբեջանը հանձնի, քանի որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները Հայաստան գալուց հետո հարցեր կարող են բարձրացնել ու նույնիսկ Արցախի ճակատագրի հետ կապված շարժում սկսել։ Իսկ իշխանությունները մտահոգ են, բնականաբար, նման հեռանկարից։ Ավելին, առնվազն Ռուբեն Վարդանյանի քաղաքական ներկայությունից, քաղաքական ստվերից Նիկոլը պարզապես սարսափում է»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
COP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտիԻրանը բացատրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից միջուկային օբյեկտներ մուտք գործելու սահմանափակումները«Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի, բայց այս դեպքում սահման չունի»․ Տիգրան ԱվինյանՈւիթքոֆի և Քուշների ինքնաթիռը լքել է ԼեհաստանըՊատմական փոփոխություն․ աշխարհում 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը գերազանցել է մինչև 5 տարեկան երեխաների թվինԵրևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըՆեպալում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 1355-իՓոխադարձ առևտուր․ հայ և թուրք գործարարների հանդիպումները արդյունավետ են եղելՊոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համարՌուբեն Ռուբինյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանինWSJ. Քուշները բարձր է գնահատել Պուտինի հետ իր հանդիպումըՀովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող այդ գործողությունները պղծություն են. Սամվել դպիր ԳրիգորյանՕկուպացված Ստեփանակերտում 4-ամյա ադրբեջանցի երեխա է ընկել 3-րդ հարկիցԲարի երթ բոլորիս, սիրելիներս. Ֆինանսների նախարարը՝ աշխատանքից ազատված փոխնախարարներինԵրևանում թենիսի միջազգային ակադեմիա հիմնելու ծրագիր է մշակվումԱԲ-ով կեղծում են աշխատանքը․ Ավինյանը զգուշացնում է աշխատակիցներինԼուսինը ոչ մեկին չի պատկանում, այն բոլորինն է․ կանադացի պրոֆեսորը՝ ԹրամփինՈ՞ւր են կարգալույծ սրբապիղծին հսկող ոստիկաններն ու մյուս ապստամբողները․ Տեր ՄանուկԱվինյան․ Երևանում օդի վատթարացումը պայմանավորված է բնակլիմայական պայմաններովՂազանչեցոց եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո գործ ունենք տեսանելիությունը վերացնելու հետՆեպալում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 1355-իԳևորգ Պապոյանը մեկնել է ԴուբայԹուրքիան սպասում է Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսմանը Երևանի ռեստորաններից մեկում ապօրինի զենք-զինամթերք կրող 38-ամյա տղամարդ է ձերբակալվել«Մինչև տարվերջ նախատեսված է ավարտել Կիևյան կամրջի հիմնանորոգումը», «Քառակուսուց պետք է դուրս գալ»Թրամփը կողմ է Նյու Մեքսիկո նահանգը Նոր Ամերիկա վերանվանելու գաղափարին ՆԳՆ-ում խոշոր քննարկում՝ Կառավարության ծրագրի կատարման շուրջՉլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա․ ՊԵԿԵղանակային առումով այս շաբաթ բավականին խաղաղ է լինելու. ՍուրենյանԹրամփը հայտարարել է, որ Լուսինը պատկանում է Միացյալ Նահանգներին Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըՓողոցների ծանրաբեռնվածության խնդիր կա, ինչը բերում է հանրային տրանսպորտի ոչ պատշաճ սպասարկման Ինչի՞ ես տեղյակ չեմ, որ ձգձգվում է պրոցեսը, մենք էլ խզբզողներ ունենք. Ավինյանը բարկացավԿիմ Չեն Ընը դստեր հետ զննել է Ռազմածովային ուժերի նոր նավը Կոռուպցիայի մասին բարձրաձայնած ՃՈ տեսուչին տուգանել և ազատել են աշխատանքիցՊարտադրել է մնալ դրսում՝ գումարը վաստակել․ Երևանի բնակչուհին մարմնավաճառ երկու կանանց սեռական շահագործման է ենթարկելՄահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ 69-ամյա հետիոտնը մահացել էԱվինյանը՝ Երևանում 3 կարևորագույն ճանապարհների կառուցման մեկնարկի մասինՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունԽոշոր ավտովթար՝ Երևանում․ 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱրմեն Գրիգորյանը կյանքում մեկ նպատակ պետք է ունենար՝ ապաշխարել․ Տիգրան ԱբրահամյանԱվինյան․ Ավտոբուսների առանձնացված գծերն այլընտրանք չունենԱրփինե Հովհաննիսյան․ «Բյուրեղավանում՝ 4 ամսում երրորդ ենթադրյալ թունավորման դեպքը»Զելենսկին կոշտ դիրքորոշում է հայտնել․ «Դոնբասից զորքերը չենք հանի»Ավինյան․ Հաջորդ Սուրբ Զատիկին Երևանին տոնական շունչ կհաղորդենքՊեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան՝ մոտ ապագայումԲյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց․ ՀՎԿԱԿԲյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացիԵրկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամԻնչ իրավիճակ է Լարսում
Ամենադիտված