Աբխազիայի ընդդիմությունը նախագահին մեկ ժամ է տվել հրաժարական տալու համար (տեսանյութ)
ԱշխարհԱբխազիայում ցուցարարները մեկժամյա վերջնագիր են ներկայացրել նախագահ Ասլան Բժանիային՝ պահանջելով հրաժարական տալ։ Եթե պահանջը չկատարվի, ցուցարարները մտադիր են շարժվել դեպի ՆԳՆ շենք, որտեղ ներկայումս գտնվում է նախագահը, հայտնում է Sputnik Աբխազիան։
Ընդ որում, Աբխազիայի նախագահը հայտարարել է, որ ինքը և մյուս պաշտոնյաները կշարունակեն իրենց աշխատանքը։
«Աբխազիայի ղեկավարությունը, նախագահը, փոխնախագահը, վարչապետը և կառավարության անդամները տեղում են, տեղում կլինեն և կշարունակեն աշխատել»,- ասել է նա։