Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար Մերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակում Կալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերը Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) 

Նիկոլ Փաշինյանի երեք վերջին հենարանները

Վերլուծական

Երևանում և մարզերում թափ են հավաքում զանգվածային բողոքի ակցիաները, որոնց մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այսօր ակցիաներին են միացել բազմաթիվ ԲՈՒՀ-երի ուսանողներ, գործադուլ են հայտարարել մեծ և փոքր բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, իսկ ինքը՝ Փաշինյանը, միայն տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ոստիկանների մեջքի հետևում ծվարելով հաջողեց դուրս գալ կառավարության շենքից, որտեղ, ի դեպ, կառավարության նիստ էր անցկացնում՝ իրականությունից կտրված լինելով ու քննարկելով սպանդանոցային մորթի խնդիրները:

Իրականում Նիկոլ Փաշինյանը այս պահին ունի երեք հենարան: Առաջին հենարանը իր քաղաքական ֆրակցիան է, որը, ինչպես բազմիցս գրել ենք, կազմված է տարբեր թևերից և այնպես չէ, որ այդ բոլոր թևերը պատրաստ են Նիկոլ Փաշինյանի հետ հավասարապես ստանձնել տեղի ունեցողի պատասխանատվությունը: Այդ ֆրակցիան ամեն պահի կարող է ճաք տալ և այն, որ ՔՊ-ականները չեն շտապում հրապարակավ պաշտպանել Փաշինյանի՝ Արցախի վերջնական հանձնման ծրագիրը, արդեն իսկ շատ բանի մասին է խոսում:

Երկրորդ հենարանը ուժայիններն են, սակայն, կարծես թե, դա էլ է ժամանակավոր և կախված է նրանից, թե որքան հեռուն է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը: Կարող է գալ մի պահ, երբ ուժայինները այլևս չեն ցանկանա հանցակից դառնալ Փաշինյանի ապօրինություններին և պարզապես չեն գնա նոր Մարտի 1-ի: Սա ավելի քան ռեալ է և դա հասկանում է նաև Նիկոլ Փաշինյանը:

Երրորդ հենարանը դա, անշուշտ, ֆեյքերի մեծ բանակն է, որը այս օրերին պատվերով հարձակումներ է սկսել արցախցի մեր հայրենակիցների դեմ: Սակայն, անգամ ֆեյքերի ակտիվությունը առանձնապես չի փրկում Փաշինյանին:

Այս երեք հենարանների ֆոնին պետք է խոսել Փաշինյանի լեգիտիմության ճգնաժամի մասին վկայող հանգամանքների մասին փաստերով: 

Փաստ 1՝ Երևանի ավագանու վերջին ընտրությունները ապացուցեցին, որ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի հանրային աջակցության տոկոսը 9.5 տոկոսը չի գերազանցում: Սա լեգիտիմության լրջագույն ճգնաժամ է, որով հանդերձ պետություն ղեկավարելը դառնում է ինստիտուցիոնալորեն անհնարին: Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն իրենց հանրային աջակցության նման տոկոսներով չեն կարող հավակնել՝ կարևորագույն հարցերում ժողովրդի անունից խոսելու իրավունքին: Եվ նաև դա է պատճառը, որ Փաշինյանը այլևս լայվերով չի դիմում իր աջակիցներին և կոչ չի ուղղում դուրս գալ փողոց: 

Փաստ 2 ՝ Հայ առաքելական եկեղեցին, ըստ էության, քննադատել է Նիկոլ Փաշինյանի վարած ապազգային քաղաքականությունը և համազգային զորաշարժի կոչ հնչեցրել։

Փաստ 3՝ Սփյուռքի համայնքներն ու կառույցները մերժում են Նիկոլ Փաշինյանին և նրա հետ ցանկացած համագործակցություն; Այստեղ, իհարկե, Փաշինյանը պետք է հատուկ շնորհակալություն հայտնի Սփյուռի գործերով իր գլխավոր հանձնակատար՝ Զարեհ Սինանյանին, ում ապաշնորհության արդյունքում Սփյուռքը վերջնականապես ձեռքերը լվաց ՀՀ իշխանության հետ ցանկացած տիպի համագործակցությունից: Իսկ ասել, որ Սփյուռքը հսկայական ռեսուրս է՝ նշանակում է ոչինչ չասել:

Փաստ 4՝ ժողովրդի ամենաակտիվ հատվածը՝ երիտասարդությունը, մերժում է Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին և այս հանգամանքի հետ վերջիններս չեն կարող հաշվի չնստել:

Ահա այս բոլոր հանգամանքները, որոնք խոսում են այն մասին, որ Փաշինյանը այլևս չի տիրապետում իրավիճակին և ունի լեգիտիմության լրջագույն ճգնաժամ ստիպում են նրան ոստիկանական ուժերին մղել բիրտ ուժ կիրառելուն։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ դեռևս ոչ մի երկրի ղեկավարի նման մեթոդներով չի հաջողվել պահպանել իշխանությունները: Ինչպես ռուսական ասացվածքն է ասում՝ «насильно мил не будешь»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստ
Ամենադիտված