Ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը իրական այլընտրանքներ չկան․ Կոպիրկին
Ռուսաստանը ակնկալում է Հայաստանի ներգրավվածությունը Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի մշակման համատեղ ջանքերում, ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Իզվեստիային» տված հարցազրույցում։ Նրա խոսքով, ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում։
Միևնույն ժամանակ, Մոսկվան շահագրգռված է՝ ապահովելու, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև որքան հնարավոր է՝ շուտ տիրի կայուն խաղաղություն, ընդգծել է դիվանագետը։
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման հարցերի մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, համեմատելի իրական այլընտրանքներ չկան։ Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին` ապահովելու Հայաստանի անվտանգությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով»,-ասել է Կոպիրկինը։