Միացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումը Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջև Պայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն է Չինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆ Մոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվել Միկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած Նեպալում ՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել են Դուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ Դերզյան Հանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունը 

Արցախում մայրը սպասում է, թե երբ իր 2 երեխաների աճյունները ՀՀ կտեղափոխեն. BBC–ն զրուցել է փրկվածների հետ

Համաշխարհային Մամուլ

BBC հեռուստաալիքը ձեռք է բերել ականատեսների վկայություններ Լեռնային Ղարաբաղի Սառնաղբյուր գյուղի ռմբակոծության մասին, որի հետևանքով զոհվել է երեք երեխա և երկու տարեց, փոխանցում է News.am–ը։

Ադրբեջանը պնդում է, որ ռմբակոծությունն իրականացվել է միայն «օրինական ռազմական թիրախների վրա», սակայն BBC-ն կարողացել է զրուցել մի հայ կնոջ հետ, ով կորցրել է երկու մանկահասակ որդիներին և ծանր վիրավորվել «անկանոն հարձակման» ժամանակ։

Սառնաղբյուրը գյուղ է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում։ Այն շրջապատված է անտառով և գտնվում է կարևոր ռազմական օբյեկտներից հեռու, ընդգծում է հեռուստաալիքը։

Զարինե Ղազարյանը գտնվում էր մոտակա Ասկերան քաղաքում, երբ սեպտեմբերի 19-ին սկսվեց հարձակումը։ Նա փորձում էր գտնել մանկական կաթնախառնուրդ՝ կրտսեր որդուն՝ Կարենին կերակրելու համար: Ինը ամիս շրջափակումը հանգեցրել էր սննդի, վառելիքի և ջեռուցման պակասի:

Պայթյունները լսելուց հետո նա փորձել է տուն վերադառնալ, սակայն, նրա խոսքով, նրան կանգնեցրել են ուժեղ հրետակոծությունները։

Կնոջը հայտնել են, որ ծանր վիրավորվել է որդին՝ Սեյրանը, ով տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց։ Եվս երեք երեխա է տարհանվել ռուս խաղաղապահների կողմից։ Բայց երբ հիվանդանոց է հասել, իմացել է, որ ռմբակոծության հետևանքով մահացել են որդիներից երկուսը՝ 8–ամյա Միքայելը և 10–ամյա Նվերը։

Զարինեն հեռուստաալիքի լրագրողներին ասել է, որ իրեն թույլ են տվել տեսնել իր երկու որդիների մարմինները, որոնք գլխի լուրջ վնասվածքներ են ստացել։

«Գյուղից 15-ամյա Արմանը երեխաների հետ է եղել, երբ ուժեղ կրակի տակ են հայտնվել։ «Նրանք սկսեցին ռմբակոծել ամենուր։ Ինչ-որ մեկը սպանվեց, մեկը վիրավորվեց, ես տեսա մարդկանց, որոնց գլուխները կտրվել էին: Սարսափելի էր»,- պատկել է կինը:

Արմանն ասաց, որ իր մոտ երեք արկ է պայթել. «Մենք երեխաներին թաքցրեցինք ծառերի տակ, որպեսզի փախչենք ապահով տեղ, և հենց այդ ժամանակ երեխաները ռմբակոծվեցին», - նշել է նա», - գրում էBBC հեռուստաալիքը:

Տեղի իշխանությունների տվյալներով՝ այդ օրը եւս երեք մարդ է մահացել։ Գյուղապետ Գարիկ Ալեքսանյանը կորցրել է որդուն՝ Դավիթին, հորը՝ Ալեքսանդրին և զոքանչին՝ Գոհարին։ Որդու վնասվածքների մասին նրա նկարագրությունը չափազանց պատկերավոր է կրկնվելու համար։

Եվս 15 գյուղացիներ վիրավորվել են, հայտնել են իշխանությունները: Շատ ուրիշներ ստիպված են եղել լքել իրենց տները։

Նրանք միացել են հազարավոր այլ էթնիկ հայերի, որոնք ստիպված էին լքել իրենց տները հարձակման պատճառով: Նրանցից շատերը փորձել են հասնել Ստեփանակերտ կամ ռուս խաղաղապահները տարել են տեղի օդանավակայանի բազա։ Շատերը հույս ունեին, որ իրենց կտեղափոխեն Հայաստան, բայց փոխարենը հայտնվել են թռիչքուղու վրա:

Զարինեն ցանկանում է որդիների մարմինները տանել Հայաստան՝ հուղարկավորելու, բայց Ղարաբաղից ինքնաթիռներում նստատեղերը օգտագործվում են վիրավորներին տարհանելու համար, իսկ ճանապարհով մեկնելու հերթը հասնում է տասնյակ կիլոմետրերի։ Այդ իսկ պատճառով նա և իր ընտանիքը դեռ սպասում են, ընդգծում է BBC-ն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակումԵվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ PoliticoBild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերըԻրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել էՓաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա ԿունիցինանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումըԿատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետԵրկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէՌուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարելԻրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը ԲահրեյնումԹրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գինՎերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ըԹրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտելԱնվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է ՀնդկաստանՀին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողովԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտներըԱռեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջԵվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըՖրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ TasnimԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԲրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմում
Ամենադիտված