Թրամփի փեսան շքեղ հանգստավայր կկառուցի Ալբանիայում
Աշխարհ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, 1,4 միլիարդ դոլարով շքեղ հանգստավայր կկառուցի Ալբանիայում, գրում է Bloomberg-ը։
Հանգստավայրը զբաղեցնում է 5,6 քառ. կմ։ Կկառուցվի հարավային Ալբանիայի Հոնիական ծովի Սազան կղզում։ Ալբանիայի կառավարության ռազմավարական ներդրումների կոմիտեն՝ վարչապետ Էդի Ռամայի նախագահությամբ, հունվարի 15-ին հաստատել է գործարքը՝ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից մի քանի օր առաջ:
Այժմ նախագիծը բնապահպանական փորձաքննության կարիք ունի: Այնուամենայնիվ, դրա իրականացման հաստատումը կարող է չեղարկվել, եթե խախտվեն Ալբանիայի կառավարության կողմից սահմանված պայմանները։
2024 թվականին Ալբանիա է ժամանել 11,7 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ։
