Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Ուժային բլոկի նախկին ղեկավարներից ովքեր և ինչում են մեղադրում Նիկոլ Փաշինյանին

Վերլուծական

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է, որ պաշտոնից ազատվել է Արցախ այցելելու համար։ Ֆեյսբուքյան իր էջում նա հրապարակել է տեսաուղերձ՝  կապված Արցախի շուրջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի դավաճանությունը և Հայաստանի գոյության սպառնալիքն ինձ ստիպում են հայտարարել քաղաքական պայքարի մեկնարկի մասին և կոչ անել Հայաստանի  և սփյուռքի բոլոր հայրենասեր ուժերին համախմբվել Հայաստանի ապագան փրկելու գաղափարի շուրջ։ Մեր կառավարությունը կազմված է դիլետանտների, վախկոտների խմբից»,-նշել է նա՝ առաջարկելով կառավարությանը հեռանալ։ Կարապետյանն ընդգծել է, որ թշնամին կանգ չի առնելու, մտադիր է մեզ ոչինչ չթողնել՝ նույնիսկ կյանք։ Նա նաևհայտարարել է նաև․ «Հավաստի տեղեկություններ ունեմ, որ հենց ՀՀ կառավարության ղեկավարը, վախենալով իր աթոռից, դիմել է Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել արժանապատիվ հայ ժողովրդի զավակ Ռուբեն Վարդանյանին և թույլ չտալ, որ նա մուտք գործի Հայաստանի տարածք»։

Սա առաջին դեպքը չէ, երբ պատերազմի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների դեմ նախկին և գործող պաշտոնյաների կողմից արվում են հանցագործության մասին հաղորդումներ, որոնք մնում են անարձագանք:

Դիցուք՝ Ազատության հրապարակում նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով միացել էր Արցախի հանձնման դեմ ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքի մասնակիցներին, հայտարարել էր, որ ստացել է ապօրինի հրամաններ, սակայն դրանք չի կատարել: Արդյո՞ք դա է եղել իր հրաժարականի պահանջը` Օսիպյանը չպատասխանեց: Օսիպյանը նաև հայտարարել էր, որ վարչապետի խորհրդական նշանակվելուց հետո աշխատանքի չի գնացել, մեկ օր անց հրաժարական է ներկայացրել: 

Արդեն պաշտոնանկ արված ԱԱԾ պետ Միքայել Համբարձումյանը 2020 թվականի նոյեմբերի 12-ին գրառում էր արել ֆեյսբուքյան էջում, որտեղ նշում էր․ «Դիմելով Ձեզ, պարոն վարչապետ, ուզում եմ կրկնել այն, ինչ արդեն մեկ անգամ ուղիղ ասել եմ 27.10.2020թ. Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված. թույլ և ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում»: Արդյո՞ք սա հաղորդում է հանցագործության մասին, թե՞ ոչ: 

ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ եթե ուժային բլոկի բոլոր նախկին ղեկավարները խոսում են ստացած ապօրինի հրամանների մասին, ինքը չէր կարող բացառություն լինել: 

Բավական ուշագրավ ուղերձով էր հանդես եկել ԳՇ արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Նա, մասնավորապես, հայտնել էր, որ պատերազմի չորրորդ օրն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ռազմաքաղաքական ղեկավարությանն է ներկայացրել մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը՝ նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում՝ այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն։ Ավելին՝ ԱԽ՝ դեռևս հունիսին կայացած նիստի ժամանակ, Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր, որ ստեղծված պայմաններում պետք է անել հնարավորը, որպեսզի, եթե նույնիսկ պատերազմը չկանխվի, ապա հնարավորություն ստեղծվի պատերազմն արագ կանգնեցնել՝ «հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը»։ Փաստորեն, ստեղծված բարդ իրավիճակն էր պատճառը, որ դեռևս հուլիս-օգոստոս ամիսներին զինված ուժերի ԳՇ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց աշխարհազորայինի ստեղծման հարցը, ինչը, չնայած սկզբնական շրջանում ակտիվ քննարկվեց, սակայն այնուհետև իշխանությունների կողմից մղվեց երրորդական պլան և մինչև պատերազմ այդպես էլ չընդունվեց։  Փաստացի, ԳՇ պետի զեկույցը ոչ այլ ինչ է, քան հանցավոր անգործունեության մասին հաղորդում: Սակայն, չգիտես ինչու, այս հայտարարությունները դեռևս քննության չեն առնվել: 

Գեներալ-գնդապետ, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի գնահատականները ևս ուսումնասիրվել են: Սակայն Նիկոլ Փաշինյանի արարքների մեջ հանցակազմ այդպես էլ չի հայտաբերվել:

Փաշինյանին ստախոսության մեջ էր մեղադրել և վերջինիս արված հայտարարությունները հերքել էր ՊՆ նախկին նախարար, այժմ անազատության մեջ գտնվող Դավիթ Տոնոյանը: Վերջինս  հայտարարություն էր տարածել Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ, որում վարչապետը նշել էր բանակում առկա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդրի մասին։ Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին Ազգային Ժողովում ասել է, որ «առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդիր»: Տոնոյանը ատասխանատու կերպով հայտարարել է, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ:

Ինչպես տեսնում ենք, ուժային բլոկի գրեթե բոլոր նախկին ղեկավարներն ուղղակի թե անուղղակի կերպով այս կամ այն մեղադրանքն են հնչեցրել վարչապետ Փաշինյանի հասցեին, սակայն հանցագործության մասին բոլոր հաղորդումները մնացել են անարձագանք պատկան կառույցների կողմից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված