Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Թրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդները Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար 

«Մա՛մ, ես կամ ու քո սրտում եմ, խնդրում եմ՝ երկար կապրես». լեյտենանտն անմահացել է հոկտեմբերի 9-ին՝ սեփական մարմնով ծածկելով վիրավոր զինվորին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Համով չարաճճի էր: Իր արարքները մեզ միշտ ժպիտ էին պարգևում, ծիծաղում էինք, բարկանալ անհնար էր: Յուրաքանչյուրի մեջ համ ու հոտ կար: Բոլորն են փաստում, որ Գևորգը միշտ է այդպիսին եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գևորգի քույրը՝ Էռնան:

Գևորգը երեք քրոջ կրտսեր եղբայրն է, նրա և քույրերի միջև տարիքային տարբերությունը բավականին մեծ է: «Բոլորս եղել ենք մայրիկի կարգավիճակում, կարծես մեր տղան լիներ»: Էռնայի խոսքով, մանկապարտեզային տարիքում Գևորգի համար չափանիշներ են եղել Միկոյան եղբայրները: «Երազում էր Միկոյաններին նմանվել, ցանկանում էր օդաչու դառնալու մասին: «Ինչից է ամեն ինչը» գիրք կար, դա իր մանկության տարիների ամենասիրելի գիրքն էր: Ամեն ինչ պետք է բացատրեինք իրեն՝ ինչպես է պատրաստված ինքնաթիռը, ամեն-ամեն ինչը: Իր սիրելի վայրը Միկոյանների թանգարանն էր: Մինչ դպրոցական տարիքն այնպիսի շաբաթ չի եղել, որ Գևորգն այդ թանգարան գնացած չլինի: Ավելի ավագ տարիքում՝ դպրոցական տարիներին Գևորգի էտալոնը մեր հայրիկն էր: Ցանկանում էր ոստիկան դառնալ, անպայման ուսադիրներ կրել»,-նշում է զրուցակիցս:

Քույրիկն ասում է՝ եղբայրն արդեն բավականին հաստատուն քայլեր էր արել դեպի իր նպատակը: Գևորգը գերազանց առաջադիմությամբ ավարտել է Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանը՝ ստանալով տրակտորիստ-մեխանիզատորի մասնագիտություն։ «Այդտեղ սովորելու ժամանակ Ռուսաստանի դեսպանատանը քննություն է հանձնում, ընդունվում ՌԴ Հարավային դաշնային համալսարան: Ամեն ինչ ինքնուրույն էր կազմակերպում: Լավ եմ հիշում այդ օրը, ամուսինս ասաց՝ 16 տարեկան երեխա է, մենակ քննության է գնացել, արի գնանք, կողքին լինենք: Գնացինք ու տեսանք, որ երկրպագուների մի մեծ խումբ իրեն է սպասում»,-Էռնայի ձայնի մեջ այդ օրվա հիշողությունների հետ կապված այնքան ջերմություն է զգացվում:

Գևորգը 2014-2018 թթ. բարձրագույն կրթություն է ստացել Ռուսաստանի Հարավային դաշնային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավաբանի որակավորում։ «Ուսումնառությունն ավարտելուց հետո միանգամից չորս, այդ թվում՝ ազգային անվտանգության, ոստիկանական համակարգերից աշխատանքի հրավեր էր ստացել՝ որպես լավագույն ուսանող: Մերժել էր դրանք և վերադարձել Հայաստան: Ղրիմում պետք է ծառայեր, սակայն հենց վերջին օրը զինկոմիսարիատում պատռում է փաստաթղթերը, անգամ հայրիկիս հետ փոքրիկ վեճ է ունենում, դուրս գալիս զինկոմիսարիատից, զանգահարում Ալավերդիի զինկոմիսարիատ, թղթերը պատրաստել տալիս և վերադառնում Հայաստան: Հետո Գևորգն ուսումը շարունակեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում»: Էռնան ասում է՝ Գևորգի՝ Հայաստան վերադառնալու պատճառներից մեկը մեր ժողովուրդն էր:

«Ասում էր՝ մեր ժողովուրդն արժանի է առաջնորդ ունենալու: Կարծես ինքն իրեն նախապատրաստում էր, որ մեծ թռիչքներով հասնի լուրջ պաշտոնների, ասենք՝ ՆԳ նախարարի պաշտոնին: Կադրեր կան, որ Մատաղիսում զինվորների հետ պարում է և ասում՝ ապագա նախարարի հետ եք պարում: Ուզում էր ուսադիրներ կրել, հետագայում էլ ռազմական համակարգից տեղափոխվել ոստիկանական համակարգ: Մանրուք է թվում, բայց չէր ընդունում «պառկած ոստիկան» տերմինը, որով արհեստական անհարթությունն ենք կոչում: Ասում էր՝ բառապաշարից առաջինը դա պետք է վերացնեմ: Պատերազմից մի քանի օր առաջ, իր արձակուրդային օրերն օգտագործելով, Մատաղիսից եկավ Հայաստան և դիմեց Ոստիկանության ակադեմիա, երրորդ բարձրագույնն էր ուզում սովորել: Ասում էր՝ բոլոր կառույցները պետք է ավարտեմ, բայց չեմ բավարարվելու դրանով, նաև Մոսկվայի ակադեմիան եմ ավարտելու»:

2019 թ.-ին Գևորգը սպայական ծառայության է անցել Մատաղիսում՝ որպես կրակային աջակցման դասակի (ԿԱԴ) հրամանատար։ Սկսված պատերազմն ամեն ինչ փոխեց: «Այդ օրն իմ տանն էր, ակադեմիայի ընդունելության գործերով էր զբաղված, հետո պետք է գնար Ալավերդի: Պատերազմի լուրով արթնացանք, Գևորգը կապվեց իր հրամանատարության հետ, այնտեղից ասացին՝ մի՛ արի, արձակուրդի մեջ ես, քո գործերով զբաղվի՛ր, արձակուրդը կվերջանա, նոր կվերադառնաս ու կստանձնես քո պարտականությունները: Բայց իր դասակի տղաները հաղորդագրություն գրեցին՝ Կոմանդո՛ր, հասի: Որոշեց, որ գնում է, մոտեցավ ինձ՝ եթե չգամ, իմացեք, որ ձեզ համար հուլիսից գրված նամակ ունեմ: Միանում է կամավոր տղաներին՝ իր դասընկերներին, միասին հասնում են Մարտակերտ: Ներկայանում է, ասում են՝ քո դասակն այլևս չկա, դիրքերը գրավված են, գնում ես Մարտունի: Հրաժարվում է Մարտունի մեկնելուց, ասում է՝ եթե անգամ դիրքերը գրավված են, տղաներն ինձ գրել են, ողջ են, պետք է իրենց հետևից գնամ:

«Չե՞ս ենթարկվում հրամանին, քեզ տրիբունալ կտանք»: Արձագանքում է՝ տվեք, պետք է տղաներին գտնեմ: Ներկայանում է վաշտերի հրամանատարներին, ստանձնում պարտականությունները և բարձրանում իր դիրքերը, գտնում զինվորներին: Սկզբում իրեն վստահված բնագիծն է վերցնում հրամանատարության տակ: Ստացվում է այնպես, որ նահանջի անհրաժեշտություն է լինում, Գևորգը կազմակերպում է տղաների ապահով նահանջը: Փրկված տղաների մեջ կան ժամկետային, պայմանագրային զինծառայողներ, կամավորներ: Շատերը մեզ հետ կապ են հաստատել, շնորհակալություն հայտնել, որ Գևորգի շնորհիվ են ողջ մնացել: Գևորգը միանգամից ութ դիրքի հրամանատար է եղել»: Հոկտեմբերի 8-ի առավոտյան ժամը վեցին Գևորգը զանգում է ընտանիքին, ծնողներին ասում է՝ չորս օր չեմ զանգելու, չանհանգստանաք: «Իրեն ասացի՝ չեմ ուզում քեզ հետ երկար խոսել, ԱԹՍ-ներից վախենում եմ: Ասաց՝ «ճիշտ ես անում, Էռնա, ինձ համար այս պահից ավելի շատ անհանգստացիր»:

Ընկերներին էլ ասել էր՝ գնացի մեռնելու, էլ չեմ իջնելու, տղե՛րք, վերջն է: Ամենամոտ ընկերոջն ասել էր՝ տղայիդ անունը Գևորգ կդնես»: Գևորգը հատուկ գործողության է գնում: Նա զոհվել է Մատաղիսի ու Մարտակերտի արանքում՝ ձորակային հատվածում, հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան՝ իր մարմնով ծածկելով վիրավոր զինվորին. զինվորը ողջ է մնացել: «Իր զրահաբաճկոնը և սաղավարտը հագին չեն եղել, տվել էր ժամկետայիններին: Գլխին մի փոքր վնասվածք էր ստացել, եթե իր սաղավարտը գլխին լիներ, այսօր ողջ կլիներ»: Հոկտեմբերի 11-ին Գևորգն արդեն «տանն էր»: «Հուլիսին գրված հրաժեշտի նամակը գտել ենք իր հեռախոսից 2021 թ.-ի փետրվարին, երբ այն մեզ վերադարձրեցին: Նամակում գրել է, որ «վիճակը լուրջ է, կարող է այնպես ստացվել, որ այլևս չլինեմ»: Մայրիկին ասել է՝ ես կամ, կլինեմ քո սրտում. «Եթե ասեն Գևորգը չկա, խաբում են, Գևորգը կա ու այնքան ժամանակ, ինչքան որ դու կաս: Ես կամ ու քո սրտում եմ, քո մեջ, իմ ապրելու տեղը դա է: Խնդրում եմ՝ երկար կապրես, թող սիրտդ հավերժ ապրի, որ մեջը ես էլ ապրեմ...»:

Ու այսպես անհատապես յուրաքանչյուրի պատգամել է ապրել: Իր նամակում հստակ ասում է, թե մեզանից ով ինչ պետք է անի: 409-ը իր սիրելի թիվն էր, հետևում էր այդ թվին: Մեքենայի համար, հեռախոսի համար, ամեն տեղ այդ թիվը կար: 409 օր է տևել իր ծառայությունը Մատաղիսում»: Պատահական չէ, որ Գևորգի մասին հուշագրությունը «Լեյտենանտ 409. 409 քայլ դեպի անմահություն» վերնագիրն ունի: Հ. Գ. - Լեյտենանտ Գևորգ Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալով։ Արցախի Հանրապետության մյուս պարգևատրումից Գևորգի ընտանիքը հրաժարվել է՝ ասելով՝ կընդունեն միայն այն ժամանակ, երբ Արցախը կլինի այն սահմաններով, որի համար Գևորգը պայքարել է:

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Լոռվա մարզի Հագվի գյուղում: 2021 թ.-ի օգոստոսի 28-ին գյուղում բացվել է Գևորգին նվիրված հուշաղբյուրը, իսկ նրա հուշատանը ներկայացված են լեյտենանտի անձնական և մարտական իրերը, լուսանկարները, պատվոգրերը, հուշանվերները։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա ԽամոյանՊուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Ռուսաստանի 32 մարզում արտահանման պետական ծառայությունները դարձել են ամբողջությամբ առցանցՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ ԼավրովԻրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ ՄանուկյանԹևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. ՄալխասյանԻրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան (տեսանյութ) Ոչ բոլոր ըմպելիքներով կարելի է դեղ խմել․ կենսաքիմիկոսը նշել է՝ որն է ճիշտ տարբերակըԳերմանիայի ռազմական ծախսերը 1945 թվականից հետո կհասնեն ռեկորդային մակարդակի․ Վագենկնեխտ44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ 3833. ՔԿ․ Լոնդոնը պատրաստվում է պատժել ԻսրայելինԱրդյո՞ք օրական 10 հազար քայլն անհրաժեշտ է բոլորին․ բժիշկը պարզաբանել էԷյֆելյան աշտարակը վերսկսել է աշխատանքը աշխատակիցների գործադուլից հետոՀամաշխարհային նավագնացության ազատությունը վտանգի տակ է․ Financial TimesԿրեմլում հայտարարել են, որ բանակցությունների ձգձգման դեպքում Կիևի համար խաղաղության պայմանները կվատթարանանՌուսաստանի հետ երկխոսության մասին Հունգարիայի հայտարարությունները «ոչինչ չարժեն»․ ՌԴ դեսպանՊաշտպանական խմբի ստեղծման ձախողումը հարված է դարձել Կայա Կալասի դիրքերին․ Politico
Ամենադիտված