ԱԺ-ում ԲԴԽ անդամի ընտրությունից առաջ Ալեքսանդր Սիրունյանը սոցցանցերում որպես ետնանկար հրապարակել է Փաշինյանի նկարը
Քաղաքական«Փաստինֆո»–ն գրում է․
«Դատական իշխանության անկախությունը երաշխավորելու սահմանադրական առաքելությունը ստանձնելու պատրաստակամություն հայտնած փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, որը ԲԴԽ անդամի թեկնածու է և պարտավոր է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերել, ֆեյսբուքյան իր էջում որպես ետնանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Այդպիսով՝ ի ցույց դնելով իր քաղաքական ուղղվածությունը։
Նշենք, որ առաջիկայում ԱԺ-ն ՔՊ խմբակցության առաջարկով կքննարկի Ալեքսանդր Սիրունյանի ընտրության հարցը՝ ԲԴԽ գիտնական-անդամի պաշտոնում։ Թե ինչ էր ցանկանում ցույց տալ Սիրունյանը՝ ընտրությունից Փաշինյանի լուսանկարը հրապարակելով, արդյո՞ք դա պետք է «հավատարմության երդում» ընկալվի, թե՝ ոչ՝ պարզ չէ»։