7 մրցանակ մեկ երեկոյում․ Թեյմ Իմփալայի հաղթարշավը Սահմանվել են 2027 թ. ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները Թրամփը կրկին քննարկում է Իրանի դեմ հարվածները․ Իսրայելն առաջարկում է նոր ռազմական գործողություն Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ․ փոխնախարար Պուտին–Թրամփ–Սի Ծինփին բանակցություններն ավարտվել են․ միջուկային համաձայնագիր չի հայտարարվել Փաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ) Չինաստանը հեռացրել է ամերիկացի լրագրողին Թրամփ–Պուտին–Սի Ծինփին հանդիպումից Աստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիր Հարավային Կորեայի միջուկային սուզանավերի ծրագրի շուրջ առաջին միջազգային զեկույցն է հրապարակվել Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցն Ադրբեջան, բայց ոչ Բաքու քաղաք. Սիմոնյան Աքսորի մասին վեպը՝ հաղթող․ հայտնի են ԱՄՆ գրքի մրցանակակիրները Վան Գոգի նոր ռեկորդը․ մեկ կտավը՝ 190,4 միլիոն դոլար 

«Անթերի էր, համեստ, խելացի, զուսպ ու կարգապահ». Մխիթար Աղաբեկյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղում․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ծնունդով Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից ենք: Մխիթարը հաճախել է Մարտակերտի թիվ մեկ միջնակարգ դպրոցը: Շատ լավ էր սովորում: Թեկուզ արդեն կողմնորոշվել էր մասնագիտական ընտրության հարցում և երազում էր ծրագրավորող դառնալ, շատ լավ տիրապետում էր պատմությանն ու աշխարհագրությանը: Բոլոր առարկայական օլիմպիադաներին մասնակցել է ու պատվավոր հորիզոնականներ զբաղեցրել, պատվոգրերով է վերադարձել տուն: Հատկապես աշխարհագրության օլիմպիադաներին ամեն տարի մասնակցում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարի մայրիկը՝ տիկին Վարդերեսը:

Երբ խնդրում եմ մայրիկին որդուն նկարագրել, նշում է. «Մեկ բառով կասեմ՝ անթերի: Դա միայն ես չեմ ասում, այլ բոլորը, ովքեր իրեն ճանաչել են: Ինքն այս դարի երեխա չէր: Շատ համեստ էր, խելացի, զուսպ ու կարգապահ, վերին աստիճանի պարտաճանաչ: Չափից ավելի աշխատասեր էր»: Մինչև պարտադիր զինծառայության զորակոչվելը, Մխիթարն անվճար հիմունքներով և բարձր բալերով ընդունվել էր Երևանի պետական համալսարան, տեղեկատվական տեխնոլոգիաներ էր ուսումնասիրելու: «Բայց անգամ լսարանը չտեսավ: Բանակ գնալուց երկու օր առաջ իմացավ, որ անվճար է սովորելու համալսարանում: Շատ ուրախացավ: Ասաց՝ տեսնո՞ւմ ես, մամա՛, թե ես ինչքան խելացի եմ: Ես էլ արձագանքեցի՝ աշխարհի ամենախելացի տղան ես: Իրենից հետո են արդեն մարդիկ պատմում, թե որքան ուշադիր էր բոլորի հանդեպ, հարևանին կարող էր օգնել, ասենք, սայլակը չորրորդ հարկ բարձրացնել, դպրոցում քննությունների ժամանակ օգնել ընկերներին: Իր ընկերներն իրեն շատ էին սիրում»: Մխիթարը ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: 2020 թ. հուլիսին զորակոչվել էր ծառայության: Նա կարող էր տարկետում ստանալ:

«Մանկության տարիներին թոքերի վիրահատություն էր տարել: Դպրոցն ավարտելուց ընկավ և ձեռքը կոտրեց, վիրահատեցին: Կարծում էի, որ այս ամենը հաշվի առնելով՝ բանակ չէին տանի: Իրեն էլ էի ասում՝ համալսարանը կավարտես, նոր քո մասնագիտությամբ կզորակոչվես: Բայց ծանուցագիրը եկավ, և իմ ներսում մի տեսակ անհանգստություն սկսվեց: Ավագ որդուս զորակոչվելու ժամանակ էլ անհանգիստ էի, բայց ոչ այնքան, որքան Մխիթարի դեպքում: Ծանր էի տանում: Երևի ինչ-որ կանխազգացում ունեի: Ինքն էլ, հոգուս հետ խաղալով, ասաց՝ գնալու եմ թուրքերին սպանեմ: Փոքր-մոքր էր: Չէի պատկերացնում, թե ինչպես է անցնելու իր ծառայությունը: Կարծում էի, որ բանակում իր համար դժվար կլինի: Ավելի շատ հակված էի, որ ուսումն ավարտելուց հետո զորակոչվի, երբ կկոփվի, ավելի հասուն կլինի: Ճիշտ է, փխրուն կազմվածք ուներ, բայց միշտ մարզվում էր, ասում էր՝ ընկերներս նախանձում են իմ մկաններին»: Ջրականում էր ծառայում Մխիթարը:

«Առաջին բանը, ինչ ասաց ինձ՝ մա՛մ, տեղս «չոտկի» է: Ամեն ինչին հարմարվել էր, սիրվել էր նաև բանակում: Իր կարգապահությամբ աչքի էր ընկնում ամենուր, և բանակը բացառություն չէր»: Պատերազմի օրերին մայրիկը զրուցել է որդու հետ: «Սեպտեմբերի 26-ին զանգեց, ասաց՝ մա՛մ, դիրքերում եմ: Զարմացա, որովհետև այդքան շուտ նորակոչիկներին դիրքեր չեն բարձրացնում: Իսկ հետո սկսվեց պատերազմը: Առաջին օրը խոսեցինք, հանգստացրեց ինձ: Երբ հաջողվում էր, զանգահարում էր, ասում, որ ամեն ինչ կարգին է: Հույս ունեի, որ նորակոչիկները պատերազմի մեջ չեն: Հավատացել էի, որ նա և մյուս նորակոչիկները ռազմական գործողությունների չեն մասնակցում: Բայց երբ Մխիթարի մարտական ուղին իմ ձեռքում էր…»: Իսկ մարտական ուղին ասում է, որ «շարքային Մխիթար Աղաբեկյանը սեպտեմբերի 27- ից մինչև հոկտեմբերի 30-ը ակտիվ մասնակցել է մարտական գործողություններին, որի ժամանակ աչքի է ընկել կազմակերպչական հատկանիշներով և իր քաջությամբ»: Դիրքերում լինելով՝ պատերազմի սկսվելու օրը Մխիթարը փրկվել էր, չնայած, տարբեր տվյալներով, թշնամին առաջին հարվածները հասցրել էր հենց Արցախի զորամասերին:

Զորամասում չլինելով՝ Մխիթարի և, հավանաբար, շատերի կյանքն է փրկվում սեպտեմբերի 27-ին: Իսկ հետո՞… Շատերը շարունակում են պայքարել, ողջ են մնում կամ, ավաղ, անմահանում, ինչպես Մխիթարը: Հրամանատար Հովհաննիսյանի ստորագրությամբ մարտական ուղին պատմում է նաև, թե որ տեղանքներում է մարտնչել 2 ամսվա զինծառայող Մխիթար Աղաբեկյանը: «Սեպտեմբերի 27-ին ստորաբաժանման կազմով գտնվել են մարտական հերթապահության մեջ կրակային դիրքում, որի ժամանակ խոցել է հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ, կասեցրել է հակառակորդի զրահատեխնիկաների առաջխաղացումը: Սեպտեմբերի 28- ից մինչև հոկտեմբերի 4-ը ստորաբաժանման կազմով գտնվել են «Գերեզմաններ« կոչվող տեղանքում՝ 3-րդ կրակային դիրքում: Հոկտեմբերի 4-ին տեղափոխվել են Հադրութ քաղաք, որտեղ գտնվել են մինչև հոկտեմբերի 9-ը: Այդ ընթացքում պարբերաբար կատարել են մարտական առաջադրանքներ:

Հոկտեմբերի 9-ին տեղափոխվել են «Թոզարան» կոչվող տեղանք, զբաղեցրել կրակային դիրք, ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժ, վերադարձել Հադրութ: Հոկտեմբերի 11-ից մինչև 21-ը ստորաբաժանման կազմով տեղափոխվել են 400 ՀԴԿ-ի թիկունք, որտեղ կատարել է մարտական խնդիրներ, որպես հրաձիգ, որի արդյունքում ոչնչացրել են հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ»: Մխիթարի կռիվը տևել է մինչև հոկտեմբերի 30-ը: Հոկտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 28-ը եղել է «Հին Ֆիզուլի» կոչվող տեղանքում, տղաները հետ են մղել հակառակորդի դիվերսիոն խմբերին: Իսկ հոկտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 30-ը գտնվել են Մարտունու շրջանի Քերթ գյուղում: «Հոկտեմբերի 29-ին բոլորի հետ խոսեց, հոգնած էր, ասաց՝ յոթ ժամ կռիվ ենք տվել, երեք օր այստեղ հանգստանալու ենք: Բոլորի հետ կարճ էր խոսել: Նաև իր հստակ տեղը չէր ասում, բացատրում էր այլ տարբերակներով: Այդ օրն ասաց՝ լավ չէ՞ր առաջին օրը զոհվեինք, քան էսքան տանջվեինք»: Մայրիկի խոսքով, տղաներին պետք է տեղափոխեին այլ վայր: Սակայն ԱԹՍ-ն նրանց ավելի շուտ է գտնում:

«Ոչ ոք մեզ չի այցելել ու շատ մանրամասներ չի պատմել. որպես պաշտոնական փաստաթուղթ ունենք իր մարտական ուղին: Երբ զոհվել էր, ուղղակի զինկոմիսարիատից զանգահարեցին ու ասացին՝ եկեք, տարեք, կարծես որպես պարտականություն: Հետո զորամասից մեզ իր մեդալը բերեցին ու վերջ»: Պատերազմի ավարտից հետո ինչ-որ առումով մխիթարություն է ծնողների համար, եթե նրանց որդիները շուտ են «վերադարձել» տուն: Մխիթարի դեպքում այդպես է եղել: Հիմա նա Արցախում է: Տիկին Վարդերեսն ասում է՝ իրենց բռնի տեղահանումից հետո թուրքերը մտել են գյուղ, մնացածի մասին տեղյակ չէ: Իսկ երբ հարցնում եմ, թե ի՞նչն է ուժ տալիս կյանքը շարունակելու համար, արձագանքում է. «Չգիտեմ: Դեռ զարմանում եմ, որ ապրում եմ: Հիմա ցանկությունս մեկն է՝ եթե չենք կարողանում իր մոտ գնալ, գոնե Մխիթարին տեղափոխենք Հայաստան: Չգիտես, թե ուր գնաս, որ ծնունդը շնորհավորես»:

Հ. Գ. - Մխիթար Աղաբեկյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Արցախում՝ Վաղուհաս գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
7 մրցանակ մեկ երեկոյում․ Թեյմ Իմփալայի հաղթարշավըՍահմանվել են 2027 թ. ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԹրամփը կրկին քննարկում է Իրանի դեմ հարվածները․ Իսրայելն առաջարկում է նոր ռազմական գործողությունReuters․ Եվրոպան դուրս է մնացել գլխավոր բանակցություններիցՀայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ․ փոխնախարարԹրամփը հույս ունի եռակողմ հանդիպումից արդյունքներ ստանալՊուտին–Թրամփ–Սի Ծինփին բանակցություններն ավարտվել են․ միջուկային համաձայնագիր չի հայտարարվելԵվրոպան ուզում է Ուկրաինան դարձնել ամենառազմականացված երկիրը․ ՄեմաՓաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ) Չինաստանը հեռացրել է ամերիկացի լրագրողին Թրամփ–Պուտին–Սի Ծինփին հանդիպումիցՊուտինը, Թրամփն ու Սին եռակողմ հանդիպմանը կնստեն մեկ սեղանի շուրջԱստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիրՀարավային Կորեայի միջուկային սուզանավերի ծրագրի շուրջ առաջին միջազգային զեկույցն է հրապարակվելԱՄՆ-ը հույս ունի Իրանի միջուկային հարցը լուծել առանց պատերազմի Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցն Ադրբեջան, բայց ոչ Բաքու քաղաք. ՍիմոնյանԱքսորի մասին վեպը՝ հաղթող․ հայտնի են ԱՄՆ գրքի մրցանակակիրներըReuters․ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը բացահայտում է Եվրոպայի ազդեցության պակասըՎան Գոգի նոր ռեկորդը․ մեկ կտավը՝ 190,4 միլիոն դոլարReuters․ հութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի շենքըԹմրանյութ տեղադրելու պահին 2 տղամարդու են ձերբակալել․ առգրավվել է 44 փաթեթԿհասնի՞ Հայաստանը Եվրոպա 20 տարի անց․ ի՞նչ են ասում մարդիկ (տեսանյութ) ԵՄ-ն սպառնում է դադարեցնել Լոնդոնի հետ բանակցություններըՀայաստանի երկաթուղին արդիականացման համար մեծ ներդրումների կարիք ունի. Փաշինյան (տեսանյութ) Նանոներարկիչները հաղթահարեցին բուսական բջիջների պատնեշըԱտոմները՝ մեկ ռիթմով․ լույսի նոր աղբյուր է ստեղծվելՓլուզված կամուրջ, այրվող ինքնաթիռ, օդանավի վտանգավոր վայրէջք․ աշխարհը՝ ցնցող կադրերով (տեսանյութ) ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմովԱստղը կլանեց իր հարևանին․ «Վեբը» բացահայտել է միաձուլումըՓաշինյանը Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու մասին (տեսանյութ) «Վոյաջեր 1»-ի պատմական սահմանը՝ նոր խափանման ստվերումՍևանում 27 և 29-ամյա տղամարդկանց մեքենայից հայտնաբերվել է 40 փաթեթ մարիխուանա (տեսանյութ)Պատը չխանգարեց․ հաղորդագրություն ուղարկեցին ձգողականությամբԹրամփը՝ Իրանի մասին․ Պուտինից ու Սիից օգնություն չեմ խնդրիՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետՊայթյուն Թբիլիսիում․ որոնում են 7 մարդու, այդ թվում՝ 3 երեխայիՊուտին–Թրամփ–Սի․ Ուկրաինան և Իրանի վտանգը․ «Բա զոհվեիք»․ Փաշինյանի սուր ելույթները (տեսանյութ) Գեներալ Մանվելին դավաճանածները և «մոռացածները» Նիկոլի լավագույն թիմակիցներ. Գագիկ Համբարյան (լուսանկար) Թրամփի բանագնացների զգուշացումը․ Մոսկվայի ժամանակը կարող է սպառվելՎերջն այս պահանջները որտե՞ղ են ավարտվելու, ինչո՞ւ ՀՀ-ի հետ Ալիևն այսպես պետք է խոսի. Վարդանյան (տեսանյութ) Թրամփի ուղերձը Պուտինին ու Զելենսկուն․ պետք է ընդհանուր լեզու գտնելԻրանի գրոհը, Ռումինիայի երկրաշարժն ու հարսնացու փախցրած ձին․ ցնցող կադրերԽաշմանյանը՝ «Գանձասարի» ղեկին․ փրկության շանսը գնահատում է 10 տոկոսԶելենսկի․ Թրամփն ու Սին կարող են Պուտինին կանգնեցնել մեկ հանդիպմամբԱնի Հովսեփյանը՝ նոր մենամարտի շեմին․ օլիմպիական երազանքը մնում էՄարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում էԵրկու հաղթանակ Խորվաթիայում․ Քեյանն ու Սիմոնյանը՝ քառորդ եզրափակիչումՌանոսի դուբլը․ «Տեներիֆեն» անցավ Իսպանիայի գավաթի հաջորդ փուլՓոչետինոն՝ ճգնաժամի կենտրոնում․ առաջին քննությունը «Լիվերպուլն» է«Մեմֆիսը» պատմություն գրեց․ 8-րդ անընդմեջ արտագնա հաղթանակըԵս դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի Ավինյանին քննադատելու մասին (տեսանյութ)
Ամենադիտված