Նեյրոնային ցանցը կարող է գուշակել, թե երբ է մարդը մահանալու
Ցանկացած մարդու մահվան օրն այժմ կարելի է գուշակել նեյրոնային ցանցի միջոցով, իսկ դրա արդյունքների ճշգրտությունը կազմում է մոտ 80%: Հետազոտությունը հրապարակվել է Nature Computational Science (NCS) ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել են գիտնականներ ԱՄՆ-ից, Շվեյցարիայից և Դանիայից։ Արհեստական ինտելեկտը կոչվում է life2vec: Նեյրոնային ցանցը վերլուծում է մարդու առողջության և ապրելակերպի վերաբերյալ առկա տվյալները՝ կյանքի տեւողության մոտավոր գնահատականը տալու համար: Ինչպես նշվել է, մահվան ժամկետի վերաբերյալ արդյունքների ճշգրտությունը 80% է:
Նախագիծը ներկայումս սառեցված է, քանի որ էթիկական նկատառումները ստիպում են հետազոտողներին ժամանակավորապես դադարեցնել դրա հետագա զարգացումը: Հետազոտողները նշում են, որ նախագիծը ստեղծվել է նեյրոնային ցանցերի հնարավորությունները ցուցադրելու համար։