Արեւմտյան Ադրբեջան. կեղծ նարատի՞վ, թե՞ սպառնալիք՝ ՀՀ անվտանգությանը (տեսանյութ) Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ) Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց.Էրդողանը կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում (տեսանյութ) Այս փուլում դեռևս գոհ ենք Վերաքննիչ քրեական դատարանից․ Գայանե Պապոյանը՝ Դավիթ Համբարձումյանի վճռի մասին Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է (Լուսանկարներ) ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին թմրամիջոցի փոխանցման փորձը 2026 թ. մայիսի 25-ի դրությամբ հավաստագիր է ստացել Արցախից բռնագաղթած 6336 ընտանիք, որից իրացվել է 2896-ը Ազատ խոսելուց վախենում ենք, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը. հարցախույզ` Երևանի փողոցներում 

ԵԽ խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեն Հայաստանում դրական արձանագրումներ է գրանցել

Քաղաքական

Եվրոպայի խորհրդի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեն (CPT), ՀՀ Կառավարության պահանջով, մարտի 1-ին հրապարակել է Հայաստան կատարած 6-րդ այցի ավարտին ներկայացված նախնական զեկույցը։

2023 թ. սեպտեմբերի 12-ից 22-ը Հայաստան կատարած այցի շրջանակներում Կոմիտեի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Ներքին գործերի նախարարի տեղակալի և այլ բարձրաստիճան անձանց հետ։ Պատվիրակությունը եղել է ազատությունից զրկման վայրերում, ներառյալ՝ ՆԳՆ Ոստիկանության ձերբակալվածների պահման վայրերում՝ դիտարկելու ԵԽ խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի սահմանած չափորոշիչներին համապատասխանությունը, ինչպես նաև քննարկելու ՀՀ գրանցած առաջընթացը Կոմիտեի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ: Կոմիտեի անդամները նաև հարցազրույցներ են ունեցել ՁՊՎ-ներում պահվող անձանց հետ՝ Ոստիկանության ծառայողների կողմից նրանց նկատմամբ վերաբերմունքի շուրջ։

Անդրադառնալով զեկույցի բովանդակությանը՝ հարկ է նկատել, որ Կոմիտեն մի շարք ուղղություններով դրական արձանագրումներ է արել:

Պատվիրակության կողմից անցկացված հարցազրույցների մեծ մասի ընթացքում ՁՊՎ-ներում պահվող անձինք նշել են, որ Ոստիկանության աշխատակիցներն իրենց հետ պատշաճ են վերաբերվել։

Անդրադառնալով վատ վերաբերմունքի դեմ պայքարի իրավական երաշխիքներին՝ պատվիրակությունը նշել է, որ իրավիճակը, ընդհանուր առմամբ, բարելավվել է 2019 թ. կատարած պարբերական այցի համեմատ: Միևնույն ժամանակ դրական է գնահատվել 2022 թ. ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի կիրառումը։

Կոմիտեն նաև մատնանշել է ֆիզիկական վատ վերաբերմունքի, ձերբակալման ընթացքում անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման և մի քանի այլ մասնավոր դեպքերի առկայությունը։

Կոմիտեն ընդգծել է, որ «ոչ պաշտոնական զրույցների» պրակտիկան մեծամասամբ վերացել է՝ արձանագրելով նաև, որ երբեմն ձերբակալված անձին կարող են դեպքի վերաբերյալ հարցեր տրվել առանց նրա փաստաբանի ներգրավման։

Դրական է գնահատվել այն հանգամանքը, որ ոստիկանության ՁՊՎ բերման ենթարկվելուց հետո ձերբակալված անձինք բժշկի կողմից զննության են ենթարկվում, և արձանագրվում են հնարավոր բոլոր վնասվածքները։

Կոմիտեն նաև դրական է գնահատել այն հանգամանքը, որ գործերի քննության ընթացքում բոլոր հարցազրույցները տեսաձայնագրվում են, իսկ պարեկային ծառայողները իրենց ծառայության ընթացքում կրում և մշտապես կիրառում են տեսաձայնագրող սարքեր։

Այդ համատեքստում Կոմիտեն կարևորել է իրավիճակի բարելավման գործողությունները՝ ոստիկանության օպերատիվ ծառայողների կողմից դյուրակիր տեսաձայնագրող սարքերի կիրառումը և ընդգծել ոստիկանության ստորաբաժանումներում նախնական հարցաքննությունների ընթացքում տեսանկարահանման կարևորությունը։

ՁՊՎ-ների շենքային պայմանների վերաբերյալ արձանագրվել է, որ ներկա փուլում ընդհանուր առմամբ բավարարում են սահմանված չափորոշիչներին։

Եվրոպայի խորհրդի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի զեկույցն ամբողջությամբ կընդունվի և կներկայացվի Հայաստանի Կառավարությանը մարտի վերջին, և ՆԳ նախարարությունը կներդնի իր բոլոր ջանքերը՝ Կոմիտեի կողմից ներկայացվող խնդիրները հրատապ հասցեագրելու ուղղությամբ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավորԱՄՆ-ում անտառային հրդեհների ակտիվությունը շարունակում է աճելԱդրբեջանից Հայաստան բենզին և դիզելային վառելիք կուղարկվիԼիբանանում տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են մնալ տեղահանվածՊԵԿ-ը և Եվրոպայի խորհուրդը պայմանավորվել են խորացնել հակակոռուպցիոն համագործակցությունըՃապոնիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՍուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմՔեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված հայր Եսայիի ծառայության ավարտինՄեքենաներ են բախվել, որից մեկը՝ գազատարին․ առաջացել է գազի արտահոսքԱրեւմտյան Ադրբեջան. կեղծ նարատի՞վ, թե՞ սպառնալիք՝ ՀՀ անվտանգությանը (տեսանյութ)Զենդայան ֆիլմի պրեմիերային հայտնվել է մատչելի T-շապիկով՝ Spider-Man-ի պատկերովՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 200-իԶախարովա․ Մակրոնը անձամբ պատասխանատու է Ռուսաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների ճգնաժամի համարԻրաքը սպառնում է դուրս գալ ՕՊԵԿ-ից՝ նավթի արդյունահանման քվոտայի շուրջ տարաձայնությունների պատճառովԼույսը վառի´ր. Կոչումով բժիշկ (տեսանյութ)Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)Կակաոյի գները հասել են վերջին ամսների ռեկորդային մակարդակիԳիտնականները արտիճուկի մեջ հայտնաբերել են քաղցկեղի դեմ պայքարի խոստումնալից հատկություններՎենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվելԷլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրիցՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետՄիքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց.Էրդողանը կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում (տեսանյութ)ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը«Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում էՊորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները զանգվածաբար ջարդել են իրենց հեռուստացույցներըԱյս փուլում դեռևս գոհ ենք Վերաքննիչ քրեական դատարանից․ Գայանե Պապոյանը՝ Դավիթ Համբարձումյանի վճռի մասին Հարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴԲուժաշխատողի տանը հայտնաբերվել են գերեզմաններից վերցված մարդկային աճյուններԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըՌուբիոն բացահայտել է՝ ինչ է տեղի ունեցել Պուտին-Թրամփ հանդիպմանը ԱլյասկայումԵվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)Երևանի ներկայացուցիչները Լոնդոնում մասնակցել են կայուն քաղաքների զարգացման միջազգային հանդիպմանըԿայացել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըՄասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց Անահիտ Մանասյանը հունիսի 25-ին ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանցԱրտահանման զարգացման հարցերը՝ նախարարության և գործարարների քննարկման կենտրոնումՄակրոնը հայտնել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից նավթատար նավի կալանավորման մասինԱլիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Սրբուհի Գալյանը միջազգային համաժողովում ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումներըԻրանը ՆԱՏՕ-ն և դրա անդամ երկրներն անվանել է Իրանի ժողովրդի դեմ հանցագործությունների մեղսակիցներՍարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է (Լուսանկարներ) NYT. Վենեսուելայի երկրաշարժը վերջին 126 տարվա ընթացքում երկրի ամենաուժեղն էԱմիրյա՞ն, թե՞ Պապ թագավոր․ երևանցիների կարծիքը (տեսանյութ)ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին ՍԱՏՄ-ում քննարկվել է Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունըՌուբիոն հայտնել է, թե իրանական որ քայլերը չի հանդուրժի ԱՄՆ-ը
Ամենադիտված