Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառել Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը Repubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային «Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետո Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է Տանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերել Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար 2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում 

Արևմուտքի և Ռուսաստանի արանքում՝ ո՞ւր է տանում Փաշինյանը Հայաստանը

Վերլուծական

Այսօր Բրյուսելում տեղի ունեցավ երկար ժամանակ անոնսված Փաշինյան-Բլինքեն-Ֆոն Դեր Լյաեն հանդիպումը, որի ժամանակ կողմերը հանդես եկան մի շարք ուշագրավ հայտարարություններով: Պետք է փաստել, որ այս հանդիպումից ՀՀ արևմտամետ շրջանակների սպասելիքներն, անկասկած, ավելի մեծ էին, իսկ արդյունքները պետք է որ հիասթափեցնեն նրանց: Բանն այն է, որ Արևմուտքն այդպես էլ չբացեց քսակը Հայաստանի համար՝ առաջարկելով ընդամենը 335 միլիոն դոլարի օգնություն, որից 270-ը տրամադրելու է ԵՄ-ն չորս տարվա ընթացքում, իսկ 65-ը՝ ԱՄՆ-ն: Մինչ հանդիպումը խոսվում էր հնարավոր աննախադեպ աջակցության մասին, խոսք էր գնում անգամ 5 միլիարդ դոլարի մասին, սակայն, ինչպես տեսնում ենք՝ Արևմուտքն այսքան է գնահատում Փաշինյանի լոյալությունը:

Այն, որ այս հանդիպումը ֆիասկո էր, կասկածից վեր է: Սակայն, փորձագետների ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ Արևմուտքը նշված գումարները պատրաստվում է տրամադրել էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայի նպատակով: Այսինքն՝ ավելի պարզ ասած՝ ռուսական գազը ադրբեջանականով փոխարինելու, ինչպես ոչ վաղ անցյալում դա արեց Եվրոպան: Սա ոչ այլ ինչ է, քան գազային թակարդ Հայաստանի համար, որի դիմաց Երևանը, ըստ էության, ոչինչ չի ստանալու՝ ո՛չ միլիարդների հասնող ներդրումներ, ո՛չ անվտանգության երաշխիքներ, ոչ վիզային ռեժիմի դյուրացում, ոչ էլ առավել ևս ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին անդամակցություն: 

Իսկ ռիսկերն ավելի քան շատ են: Գաղտնիք չէ, որ գործող գազամուղով Հայաստանը հնարավորություն ունի ՌԴ-ից ստանալ 2.5-3 միլիարդ խմ գազ: Այսօր ստանում ենք տարեկան մինչև 2 միլիարդ: Ռուսաստանը մեզ գազ վաճառում է խմ-ի համար 165 դոլար գնով սահմանին, մինչդեռ, ըստ տնտեսագետների, Ադրբեջանից գազ գնելը, մեղմ ասած, էժան հաճույք չի լինելու,  Բաքուն մեզ այն վաճառելու է 650 դոլար գնով, միևնույն ժամանակ չի բացառվում, որ Ադրբեջանը մեզ  վրա այն 4-5 անգամ թանկ վաճառի, քանի որ վաճառելու է արտահերթ: Եվ վերջապես, ադրբեջանական գազը քաղաքական գազ է, որովհետև եթե նա մեզ գազ է տալիս, ցանկացած պահի կարող է և չտալ՝ փակել փականը, ինչպես արեց Արցախի դեպքում և Հայաստանի տնտեսությունն այդ պարագայում պարզապես կկանգնի, Հայաստանն էլ կհայտնվի էներգետիկ շրջափակման մեջ: Կօգնի՞ այդ դեպքում արդյոք Արևմուտքը Հայաստանին, հատկապես եթե իր կախվածությունն էլ ադրբեջանական էներգակիրներից միայն ավելանում է՝ իհարկե՛ ոչ:

Ակնհայտ է, որ թեև Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր սիրախաղը Արևմուտքի հետ, միևնույն ժամանակ նա ամեն բան անում է՝ ՌԴ–ի հետ վերջնական ապահարզացին խուսափելու համար: Փաշինյանը քաջ գիտակցում է, որ այս պահին ռուսական զենքին և ՌԴ կողմից առաջարկված անվտանգային համակարգին Արևմուտքը համարժեք այլընտրանք չի կարող տրամադրել: Նույնը վերաբերվում է նաև տնտեսությանը, ինչպես երեկ անդրադարձել էինք մեր հոդվածում՝ ԵԱՏՄ-ից ստացվող տնտեսական օգուտները անգամներ գերազանցում են այն օգուտներին, որ Հայաստանը ստանում է կամ կարող է ստանալ Արևմուտքից: Եվ դա է պատճառը, որ Փաշինյանը մի կողմից խորացնելով հարաբերություններն Արևմուտքի հետ, դեռևս ՌԴ–ի հետ ռազմավարական կապերը խզելու ուղղությամբ կտրուկ քայլերի չի դիմում:

Ամփոփելով Բրյուսելյան հանդիպման արդյունքները՝ կարող ենք այս եռակողմ հանդիպումը գրանցել ինչպես ևս մեկ ապացույց այն բանի, որ Արևմուտքի գլխավոր նպատակը, ոչ թե ՀՀ տնտեսությունը զարգացնելն ու անվտանգությունն ապահովելն է, այլ Երևանին հակառուսական խաղի մեջ ներքաշելը և Երևանի ձեռքերով ՌԴ-ն Հարավային Կովկասից դուրս մղելը: Գինն էլ վճարելու ենք մենք բոլորս...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառելԵթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայիՎաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումըRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետոՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՏանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերելԵթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էՌուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալԹրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԵրեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվելՓողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը
Ամենադիտված