Բրիսբենի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը զիջեց աշխարհի նախկին երկրորդ ռակետին
ՍպորտՀայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն ավարտեց ելույթները Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող WTA-500 մենախաղի մրցաշարում, հայտնում է Armsport–ը։
Աշխարհի 43-րդ ռակետը երկրորդ շրջանում ուժեղ էր գտնվել իսպանացի մրցակցուհուց՝ Պաուլա Բադոսայից (WTA-ի դասակարգման 12-րդ հորիզոնական):
1/8 եզրափակիչում Էլինան զիջեց աշխարհի նախկին երկրորդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերին։
Հանդիպումը տևել է 1 ժամ 51 րոպե և ավարտվել 6:4, 1:6, 6:4 հաշվով։