Բելառուսը կարևոր է համարում ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի ինտեգրացիոն ներուժի զուգակցումը․ Լուկաշենկո
ԱշխարհԲելառուսը կարևոր է համարում ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի ինտեգրացիոն ներուժի զուգակցումը։ Այդ մասին ասվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ԵԱՏՄ երկրների առաջնորդներին ուղղված ուղերձում։
Նա կարևոր առաջնահերթություն է համարել նաև բարեկամ երկրների հետ ԵԱՏՄ մակարդակով ստորագրված ազատ առևտրի և առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերի իրականացման հետագա աշխատանքները: ️ ️
Լուկաշենկոն նշել է, որ ջանքերը պետք է կենտրոնացնել միության անդամ պետությունների տեխնոլոգիական ներուժի զարգացման վրա, ակտիվացնել տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների, ԱԻ, էլեկտրատրանսպորտի և այլ ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը, ավարտել միասնական տրանսպորտային տարածքի ձևավորումը հավասար պայմանների ընդունմամբ և ապահովել արդար մրցակցություն: Հիշեցնենք՝ նախագահությունը ԵՏՄ-ում հունվարի 1-ից Հայաստանից անցել է Բելառուսին։