Նոր Օռլեանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 15-ի (տեսանյութ)
ՏեսանյութերՆոր Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 15-ի, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաստատել է Հետաքննությունների դաշնային բյուրոն, որը հետաքննում է միջադեպը, փոխանցում է Euromedia24.com-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Օռլեանի ֆրանսիական թաղամասում բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել է ամբոխի մեջ։ Վարորդը՝ Թեքսաս նահանգից 42-ամյա Շամսուդ Դին Ջաբարը, դուրս է եկել մեքենայից և սկսել կրակել։ Ոստիկանները պատասխան կրակ են բացել: Ոստիկանության և կասկածյալի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ժամանակ կասկածյալը սպանվել է, երկու ոստիկան վիրավորվել են։ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՀԴԲ-ն հետաքննում է կատարվածը որպես ահաբեկչություն։